Մոսկվայի արվարձաններից մեկում աշխատողը մահացել է ներկի տակառի պայթելու հետևանքով
Մոսկվայի արվարձանում գտնվող գյուղերից մեկում շաբաթ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Вести.Ru-ն, դեպքը տեղի է ունեցել շինհրապարակում:
Աշխատողներից մեկը ավտոգեն սարքով կտրում էր 200 լիտր տարողությամբ ներկի տակառը, ինչի ընթացքում տաքանալու հետևանքով տակառը պայթել է՝ վերածվելով հազարավոր կտորների: Ինչպես հայնտել են ՌԴ Ներքին գործերի նախարարության մալո ծառայությունից, ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է, տեղեկացնում է Интерфакс-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզում են կատարվածի մանրամասները:










