ՆԱՏՕ-ի երեք զինվոր և մեկ քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանում հարձակումների ժամանակ
ՆԱՏՕ-ի երեք զինվոր և միջազգային ռազմական կոալիցիայի կազմում ընդգրկված աշխատող մեկ քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպերի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Արևելյան շրջանում մեկ զինվորը և քաղաքացին զոհվել են հրազենային կրակոցից, իսկ մյուս երկու զինվորները սպանվել են պայթյունների հետևանքով, ինչպես տեղեկացրել է Միջազգային անվտանգության աջակից ուժերի մամլո խոսնակը:
Միջազգային անվտանգության աջակից ուժերից դեռևս չեն հստակեցրել զոհվածների ազգությունը, սակայն Աֆղանստանում ծառայող զորքերի մեծամասնությունը տրամադրում է Միացյալ Նահանգները:










