Մեքսիկայի հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ չբացահայտված թռչող օբյեկտներն անհետանում են հրաբխի խառնարանում

22:50 • 01.06.13

Մեքսիկայի Televisa պետական հեռուստաընկերությունը իր եթերում տեսանյութ է ցուցադրել, որում երևում է, թե ինչպես են չբացահայտված թռչող օբյեկտներն ընկնում  Պոպոկատեպետլ գործող հրաբխի խառնարանը: Այս մասին գրում է Tussia Today-ը:


Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք լուսավորվող կետեր պտտվում խառնարանի շուրջ, ինչից հետո անհետանում են դրանում:


Մեքսիկացի գիտնականներին, որոնք զբաղվում են չբացահայտված թռչող օբյեկտներ ուսումնասիրմամբ, հետաքրքրել է այս իրադարձությունը: Նրանց պնդմամբ՝ նկարահանված կադրերը պարզ ցույց են տալիս, որ հրաբխի խառնարանը հանդիպման վայր է հանդիսանում այլմոլորակայինների համար:


Պոպոկատեպետլ հրաբուխը գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 65 կմ հեռավորության վրա: Մի քանի տարին մեկ հրաբխից ծուխ է դուրս գալիս, բայց վերջին անգամ այն ժայթքել է 1947-ին:


 

Մեքսիկայի հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ չբացահայտված թռչող օբյեկտներն անհետանում են հրաբխի խառնարանում