Զինյալները կրակ են բացել Նիգերի բանտերից մեկում

21:51 • 01.06.13

Նիգերի մայրաքաղաք Նիամեյում զինյալները հարձակում են գործել կենտրոնական բանտի վրա, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին և ականատեսներին:


Արդարադատության նախարար Մարոու Ամադուն հայտնել է, որ պահակախմբի առնվազն երկու անդամներ են զոհվել, տեղեկացնում է France Press գործակալությունը:


Հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի կողմից շահագործվող «Արլիթ» ուրանի հանքավայրում մահապարտի իրականացրած պայթյուններից մեկ օր հետո: Ինչպես հաղորդվել է, պայթյունի հետևանքով 20 մարդ է մահացել:


«Ալ-Կաիդային» առընթեր ահաբեկչական կազմակերպություններից մեկի ղեկավարը հայտնել է, որ հարձակումները իրենց կողմից են ղեկավարվել: