Իրադարձային
-ից
-ը
08:46 • 27.02.13Բաքուն Մոսկվային մեղադրում է հակաադրբեջանական դիրքորոշման մեջԱղմուկ է առաջացրել ռուսական մամուլում օրերս հրապարակված «Ղարաբաղը 25 տարվա ընթացքում սովորել է լինել չճանաչված» վերտառությամբ հոդվածը: Նյութը հանվել է РИА Новости-ի պաշտոնական կայքից:
01:45 • 27.02.13Հնարավոր գողի վնասազերծման նպատակով օգնության մեկնած փրկարարները ճանապարհին կանխել են ինքնասպանության փորձըԴեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիևյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ:
01:16 • 27.02.13Սիրիայում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 70 երեխա է սպանվել. իրավապաշտպաններԸստ իրավապաշտպանների տվյալների, փետրվարի 18-ից 22-ը ռմբակոծությունների արդյունքում, որոնք Հալեպի բնակելի թաղամասերի ուղությամբ իրականացրել են կառավարական ուժերը, զոհվել է 141 մարդ:
23:43 • 26.02.13Իսրայելում տրակտորը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուԸստ նախնական տվյալների, տրակտորի վարորդը, ով աշխատում էր նոր հյուրանոցի շինհրապարակում, չի նկատել տղամարդուն, ով արևային լոգանք էր ընդունում ավազի վրա և վրաերթի է ենթարկել նրան:
23:19 • 26.02.13Վատիկանը փոխել է Պապի ընտրությունների կանոնները` բրիտանացի կարդինալի ինքնաբացարկից հետոՎատիկանը որոշում է կայացրել կանխել հնարավոր «դոմինոյի էֆեկտը», երբ Մեծ Բրիտանիայի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հեռացավ պաշտոնից` սեռական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավված լինելու մեղադրանքով:
20:47 • 26.02.13Անտարկտիկայի ջրերում ծովամարտ են մղել ճապոնական կետորսները և բնապահպանները (տեսանյութ)Ճապոնացիներին բազմիցս են մեղադրել կետորսության դաժանության համար, սակայն նրանք հայտարարում են, որ չեն պատրաստվում հրաժարվել այդ գործունեությունից:
18:52 • 26.02.13Հարավային Աֆրիկայում վաճառվող համբուրգերներում և նրբերշիկներում հայտնաբերվել է էշի, այծի և գոմեշի միս«Դա ոչ միայն նորմերի և կանոնների խախտում է, այլև ունի կրոնական և տնտեսական հետևանքներ»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Լոուրենս Հոֆմանը։
17:51 • 26.02.13Խուզարկումներ «Ռուսալ»-ի մոսկովյան գրասենյակում՝ հարկերից խուսափելու գործովԱվելի վաղ հաղորդվել է, որ քննիչները քրեական գործ են հարուցել «Ռուսալ ֆոլգա» («Русал Фольга») ԲԲԸ ղեկավար Իգոր Կասյանովի դեմ՝ հարկերից խուսափելու համար։
17:31 • 26.02.13ԱՄՆ պետդեպը Ռուսաստանի՝ Սիրիայի հարցով դիրքորոշման շուրջ փոփոխություններ է ակնկալումԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանը Սիրիայի հարցով, սակայն Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բեռլինում կայանալիք հանդիպումից բեկում չի ակնկալում:
17:19 • 26.02.13Դեդ Հասանի քառասունքին ձերբակալվածների թվում է նաև հաղորդավարուհի Քսենյա Բորոդինայի հայրըLife News-հետ զրույցի ընթացքում անանուն աղբյուրը հայտնել է, որ Բորոդինայի հայրը Դեդ Հասանի հեռավոր ազգականներից է։ 72-ամյա Ամոևին, ինչպես տասնյակ այլ ձերբակալվածների, տարել են ոստիկանության բաժանմունք
16:05 • 26.02.13Նար-Դոս փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելԵրևանի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքել հեռախոսի և դռան զանգերին։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել` 80-ամյա Թ. Նավոյանի դին:
16:00 • 26.02.13Մրցարշավորդ Այրտոն Սենայի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 33.000 դոլարովՁեռնոցները, որոնք պատկանել են «թագավորական մրցարշավների» պատմության մեծագույն մրցարշավորդներից մեկին, աճուրդին է փոխանցել նրա ընկերը և McLaren թիմի նախկին համակարգող Ջո Ռամիրեսը։
15:51 • 26.02.13Սան Դիեգոյում անվտանգության աշխատակիցները մոռացել են փաստաբանին բանտում«Ի՞նչ կարող էր պատահել, եթե ես հիվանդ լինեի, եթե սրտի կաթված ունենայի։ Իսկ եթե ես շաքարախտով հիվանդ լինեի»,- բարկացել է Լոպեսը։
15:25 • 26.02.13Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետՐաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ:
15:19 • 26.02.13Ցտեսություն հեղափոխություն կամ ինչու Հայաստանի ընդդիմությունը չկարողացավ իշխանությունը զավթել. Lenta.ru-ի անդրադարձըLenta.ru-ի հատուկ թղթակից Իլյա Ազարն անդրադարձել է Հայաստանի հետընտրական գործընթացներին, զրուցել հայ փորձագետների ու քաղաքական գործիչների հետ։
