Իրադարձային
-ից
-ը
18:00 • 27.12.12Ուկրաինայի համալսարաններից մեկում պայթյուն է որոտացելՈստիկանության նախնական վարկածի համաձայն՝ 62-ամյա տղամարդը վատ հարաբերություններ է ունեցել բուհի աշխատակիցներից մեկի հետ։
17:52 • 27.12.12ԿԱՀ-ի նախագահը դիմել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությանը՝ ապստամբների դեմ պայքարելու համար«Մենք կոչ ենք անում մեր ֆրանսիացի եղբայրներին և ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի նրանք, որպես առաջատար համաշխարհային տերություններ, օգնեն մեզ վերադարձնել ապստամբներին իրենց դիրքերը»,- ասել է նա։
17:25 • 27.12.12Տիբեթցի հոգևորականները կզրկվեն հեռուստացույցներից՝ «հակաչինական ալիքներ» չնայելու համար«Թշնամական» արբանյակային ալիքների փոխարեն հոգևորականներին կառաջարկվեն չինական հեռուստահաղորդումներ։ Չինաստանի իշխանությունների կարծիքով՝ նման քայլը կարող է նվազեցնել ինքնահրկիզումների ալիքը։
17:20 • 27.12.12Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի, մեկը`մասնավոր ներդրումների հաշվինԹիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով։
16:54 • 27.12.12Կադաստրի՝ «Ճամբարակ» ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է չարաշահման և կեղծիքի մեջՆախաքննությամբ պարզվել է, որ Ժ. Ստեփանյանը 1999թ սեպտեմբերից մինչև 2011թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական ...
16:26 • 27.12.12Ժամերը փոխելու հարցում ՌԴ-ի օրինակին հետևած Հայաստանն այս անգամ այդպես չի անիԸստ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ մեզ մոտ այդպիսի պահանջարկ չկա։ «Ինչքան որ խոսել ենք, զրուցել ենք և՛ օրենքն ընդունելուց առաջ, և՛ հետո, բոլոր շատ գոհ են»։
16:16 • 27.12.12Ամերիկացուն գնդակահարել են նոր դուրս եկած մարզակոշիկը չզիջելու համարԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում նոր-նոր վաճառքում հայտնվել է մարզակոշիկ, որի շուրջ բառի բուն իմաստով մահացու կրքեր են ծավալվել: Նորաձևությունն այս անգամ շատ լուրջ զոհ է պահանջել:
15:49 • 27.12.12Մոսկվայում ձերբակալվել է 6 տարի մարդկանց սարսափի մեջ պահած մոլագարըՄոսկվայում ձերբակալվել է 25-ամյա մի երիտասարդ, ով վարորդ է աշխատում և արդեն 6 տարի է ահաբեկում է Ռուսաստանի մի քանի շրջաններ՝ կողոպուտներով ու բռնաբարություններով:
14:45 • 27.12.12Անկարայից Երևան քայլերթ սկսած ադրբեջանցին նեղացել է Ադրբեջանի հյուպատոսից ու հետ գնացել«Չգիտես ինչու, փոխանակ հայերն անհանգստանան իմ քայլերթից, ադրբեջանցի դիվանագետներն են իրենց վատ զգում։ Երբ Կարսի հյուպատոսը չցանկացավ ինձ ընդունել, ես շատ զայրացա և տխրեցի»,-ասել է ադրբեջանցին։
14:40 • 27.12.12Իտալիայում ստորջրյա պատարագ է մատուցվելՔահանան հատուկ ստորջրյա կապսուլայի մեջ մտնելով, 5 մ խորությամբ իջել է ջուրը, որտեղ էլ, օգտագործելով թթվածնային բալոնը, քարոզ է կարդացել։ Պատարագին, քահանայից զատ, մասնակցել է նաև 67 ջրասույզ։
14:11 • 27.12.12ՀՀ ոստիկանությունում անց է կացվել ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու աշխատանքային խորհրդակցությունՀանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:
14:01 • 27.12.12ՔԳՎ հատկապես կարևորագույն գործերի ավագ քննիչ Սամվել Մելքոնյանի գործի նախաքննությունն ավարտվել էՍ.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:Քրգործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
13:52 • 27.12.12Հնդկաստանում թեյի դաշտերում աշխատողներն այրել են իրենց տնօրենինԸստ ոստիկանության՝ նման քայլի պատճառ է հանդիսացել մի քանի աշխատավորների ներկայացված պահանջը՝ իրենց բնակության վայրը լքելու վերաբերյալ։
13:37 • 27.12.12Ամանորյա գիշերը օրենքով հրավառությունը կթույլատրվի դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-նՀՀ ոստիկանության հայտարարություն է տարածել, որով կոչ է անում քաղաքացիներին Ամանորի հետ կապված հրավառություն կազմակերպելիս դրսևորել զգուշավորություն և պահպանել սահմանված կանոնները։
13:12 • 27.12.12ԱԳՆ-ի շենքը կվերավաճառվի աճուրդում«Որոշումը պայմանավորված է հանրության կողմից նշված գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և նպատակահարմար է եղել կնքել նոր համաձայնագիր՝ ավելի բարձր արժեք սահմանելու համար»,- ասաց Արման Սահակյանը:
