Իրադարձային
-ից
-ը
22:50 • 26.12.12ԿԱՀ-ում ցուցարարները Ֆրանսիայից պահանջում են ապստամբներին չեզոքացնելՑուցարարները քարեր են նետել շենքի պատուհաններին, այրել Ֆրանսիայի դրոշը: Անցած շաբաթներին երկրի գործող նախագահ Ֆրանսուա Բոզիզեի հակառակորդի ապստամբները հարձակման էին անցել և հյուսիսում քաղաքներ գրավել
22:15 • 26.12.12Իսպանիայում 11 տոննա հաշիշ է առգրավվելԹմրանյութերը տեղափոխվում էին բեռնատարների վառելիքի բաքերում և բեռնխցիկներում: Բեռնատարները նավերով Մարոկկոյից Իսպանիա էին տեղափոխվում:
22:07 • 26.12.12Իվանիշվիլին այլևս խնդիրներ չի տեսնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի իրականացման հարցում«Ես նախկինում հայտարարում էի,որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումից հետո, հնարավոր է՝ մեր բեռնափոխադրումները նվազեն: Սակայն դա հապճեպ հայտարարություն էր:Այդ հարցում խնդիր չկա»,-ասել է Իվանիշվիլին:
21:30 • 26.12.12Մարկ Ցուկերբերգի քույրը վրդովվել է անձնական նկարի տարածումիցFacebook-ի հիմնադրի հարազատները իրենք դարձել են անցանկալի հրապարակումների զոհ. նրանց իսկ ծանոթը ակամա տարածել է ընտանեկան լուսանկարը, ապա հենց սոցկայքում «հարաբերություններ են պարզվել»:
19:46 • 26.12.12ԱՄԷ-ում խոշոր ահաբեկչական խմբավորում է ձերբակալվելՁերբակալվել են «ահաբեկչական բջջի» անդամներ, որոնք մի շարք պայթյուններ էր կազմակերպում պետության տարածքում:
19:39 • 26.12.12Ամենալավ ամանորյա նվերը. Ալյասկայում կորած կույր շունը գտել է տերերինԱլյասկայում Գրափենգեթերների ընտանիքը «ստացել է» «աշխարհի ամենալավ ամանորյա նվերը». մեկ շաբաթ ու 16 կմ տևած դեգերումներից հետո վերադարձել է նրանց կորած կույր շունը:
19:37 • 26.12.12ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրըԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշել է հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ։
18:56 • 26.12.12Երևանի քաղաքապետը պարգևատրել է մշակույթի, սպորտի և այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներիՇնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի համար` պարգևատրվածները խոստովանել են, որ մրցանակը պարտավորեցնող է և այսուհետ սիրելի մայրաքաղաքի համար անելու են ավելին:
18:55 • 26.12.12Ամերիկացիները փոքր երկրների բյուջեի չափով գումար են ծախսել Սբ Ծննդի նվերների վրաԱմերիկացիներն ամանորյա տոնական ծախսերի ռեկորդներ են սահմանում. նրանք արդեն իսկ և միայն Սբ Ծննդի նվերների վրա ծախսել են մի գումար, որը հավասար է փոքր պետությունների բյուջեին:
18:53 • 26.12.12Սերժ Սարգսյանը մասնակցել է ամանորյա տոների առթիվ ԱԳՆ ընդունելությանըՆախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած ...
18:46 • 26.12.12Սիրիայի ՆԳ նախարարը դուրս է գրվել Բեյրութի հիվանդանոցից և վերադարձել ԴամասկոսԲեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի աշխատակիցներն անանունության սկզբունքով հայտնել են, որ Բեյրութից մասնավոր օդանավով Դամասկոս է տեղափոխվել Սիրիայի ՆԳ նախարարը:
18:34 • 26.12.12Անգլիայում 10-ամյա աղջիկը սրճարան է բացել անօթևանների համար«Սա ամենալավ Սուրբ Ծնունդն էր աշխարհում։ Մենք կերակրեցինք այդ մարդկանց, շարֆեր և այլ տաք իրեր գնեցինք նրանց համար»,- ասել է Գրեյսին։
18:16 • 26.12.12Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի գործարարների հետԼՂՀ նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին:
17:38 • 26.12.12ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել նախագահի 3 թեկնածուՆշված թեկնածուներն են՝ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ոմն Մհեր Հայրապետյան: Երեքն էլ ինքնաառաջադրված են:
17:25 • 26.12.12Սիրիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները բանակցելու նպատակով մեկնել են ՄոսկվաՓոխարտգործնախարար Ֆայսալ Մակդադի գլխավորած պատվիրակության անդամները ռուս պաշտոնյաների հետ կքննարկեն այս շաբաթ Դամասկոսում Բրահիմիի հետ ունեցած հանդիպման մանրամասները։
