Իրադարձային
-ից
-ը
12:37 • 04.12.12ՀՀ–ում հոգեկան հիվանդները չեն կարող ընտրել, եթե դատարանի կողմից անգործունակ են ճանաչվել«Հոգեկան հիվանդները բոլորն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից, և այն իրավունքներից, ինչից օգտվում են ՀՀ մնացած քաղաքացիները»,- ասաց հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թադևոսյանը։
12:20 • 04.12.12Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
11:16 • 04.12.12ԲՀԿ–ի նվիրած տրակտորները տեղափոխելու օբյեկտիվ պատճառներ կարող են լինել. Տիգրան Ուրիխանյան«Օրինակ՝ կարող է ոչ պատշաճ կերպով շահագործվի անձնական, ոչ հանրային նպատակներով և տեղափոխվի այլ համայնք՝ այլ կառավարիչների մոտ»,- Tert.am-ին ասում է ԲՀԿ մամուլի խոսնակը։
11:03 • 04.12.12ԲՀԿ ԱԺ պատվիրակության բրյուսելյան այցի 4 նպատակները՝ ըստ Վարդան ՕսկանյանիԲՀԿ պատվիրակությունը, նրա խոսքով, նախ մտադիր է հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: Երկրորդ, ծանոթանալ ...
10:39 • 04.12.12«Վնուկովո» օդանավակայանը փակ է՝ առատ տեղումների պատճառով«Վնուկովո»-ից թռիչքներ իրականացնող ավիաընկերության ներկայացուցիչներն «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ ձյան առատ տեղումների պատճառով այսօր ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները։
10:20 • 04.12.12«Պաբլո» թայֆունը հասել է Ֆիլիպիններ (տեսանյութ)«Պաբլո» թայֆունի պատճառով, անվտանգության նկատառումներով արդեն էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են սկսվել, դադարեցվել է օդային և ծովային երթևեկությունը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:09 • 04.12.12Հրազդանում շմոլ գազից թունավորվելու հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել էՀիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել ...
10:03 • 04.12.12Հրդեհ Եղվարդում. ննջարանում հայտնաբերել են 80-ամյա Լ. Մատինյանի դինԿոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանի ննջասենյակում դեկտեմբերի 4-ին 1-02 և 1-03 ծառայության աշխատակիցները ...
09:51 • 04.12.12Ստրասբուրգում կքննարկվի կոռուպցիայի դեմ ՀՀ պայքարի մասին զեկույցըԴեկտեմբերի 2-ից 8-ը կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի վերաբերյալ գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ...
09:50 • 04.12.12ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Օմանի արտգործնախարարինՀանդիպման ընթացքում քննարկվել են հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ դեսպանը վերահաստատել է Օմանի Սուլթանության հետ բազմաբնույթ հարաբերությունների ...
09:27 • 04.12.12Իսպանիայում բժիշկները երկօրյա գործադուլ են հայտարարելԻնչպես սպասվում է, բողոքի ակցիայի ժամանակ հիվանդանոցները կաշխատեն անձնակազմի նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
09:22 • 04.12.12Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԹուրքմենստանՆախագահը կմասնակցի Աշգաբատում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
08:53 • 04.12.12Օձը եգիպտական ինքնաթիռի օդաչուներին ստիպել է արտակարգ վայրէջք կատարել«Egypt-air» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ սրահում հայտնվել է եգիպտական իժը (кобра)
01:20 • 04.12.12Վրաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. թուրք վարորդի պատճառով 7 մարդ է զոհվելՄիկրոավտոբուսի վարորդը և 5 ուղևորներ, այդ թվում և հղի կինը տեղում մահացել են: Եվս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է` նա ձերբակալված է:
23:33 • 03.12.12Թուրք լրագրողի հարցը ապշեցրել է Պուտինին (տեսանյութ)Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու տեխնոլոգիաներ չկան և միաժամանակ նշել, որ «Պետրիոտ» զենիթահրթիռային համալիրներն արդեն նույնիսկ արդիական չեն` հնացած են:
