Իրադարձային
-ից
-ը
17:26 • 04.12.12ԱՄՆ դեսպան Հեֆերնը ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա ամերիկահայ սփյուռքի հետՀանդիպումների ընթացքում քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ աջակցությունն Հայաստանին:
17:11 • 04.12.12ՍԴ դիմելու ՀԱԿ-ի որոշումը ո՛չ քաղաքական և ո՛չ իրավական որևէ հիմք չունի. Էդուարդ Շարմազանով«Մեր ընդդիմադիր գործընկերները հղում են անում ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածին, այնտեղ որևէ հարց և հղում չկա քվորումի հետ կապված»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
16:41 • 04.12.12ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրելԽորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր:
16:25 • 04.12.12ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանինՀովիկ Աբրահամյանն ասել է, որ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար կարևոր է օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը:
15:34 • 04.12.12Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի 12 ծովագնացներից 3-ին հաջողվել է փրկել (տարբերակ 3)Խորտակված Volgo Balt 199 նավի ծովագնացներից 11-ն ուկրաինացիներ են, իսկ մեկը՝ ռուս։
15:12 • 04.12.12Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյաները հեռակա կարգով ձերբակալվել ենՆրանք մեղադրվում են մի քանի տարի առաջ ոստիկանության աշխատակիցներին ծեծելու մեջ, ովքեր ամանորյա տոնական սեղանի շուրջ ռեստորանում վիճել էին այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի կնոջ հետ։
15:12 • 04.12.12ՀՀ ՊՆ տեսչական խումբն այցելել է Թուրքիայի Կարսի և Իգդիրի զորամասեր (լուսանկարներ)Տեսչության են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը (Կարս) և 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):
14:41 • 04.12.12Կուբայում ապրում է 11 163 934 մարդ. ամփոփվել են մարդահամարի արդյունքներըԸստ մարդահամարի արդյունքների՝ երկրում ապրում է 11 163 934 մարդ։ Աշխատունակ մարդիկ (16-59 տարեկան) կազմել են բնակչության 63,3 %-ը, իսկ տղամարդիկ 0,18%-ով քիչ են կանանցից։
14:16 • 04.12.12Բալասանյանների ընտանիքը «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված ևս երկու անօթևան ընտանիքների նվիրել է բնակարանՔաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերի երկու բնակարանների բանալիները տրվել են երեք երկկողմանի ծնողազուրկ և միայնակ երկու անչափահաս երեխաներ խնամող ընտանիքներին։
14:11 • 04.12.12Աթեիստները պատմության մեջ առաջին անգամ կհամալրեն սկաուտների շարքերըՍկաուտական շարժումն իր գոյության 105 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է թույլ տալ աթեիստներին ընդգրկվել կազմակերպությունում, հաղորդում է Газета-ն։
13:35 • 04.12.12Արարատում 51-ամյա ամուսինը խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ հասցնելով սպանել է 35-ամյա կնոջըԳիշերվա ժամը 04.15-ին կատարած սպանությունից հետո նա դիմել է փախուստի, իսկ նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:
13:20 • 04.12.12Կարեն Արայանի գործով պատրաստվում են մինչև Եվրոպական դատարան գնալ«Այս գործը, բառի բուն իմաստով, կապիկություն էր, սա ինչ-որ մի չինովնիկի հետույքը «ծածկելու» միջոց էր, քանի որ Անժելան իրենից ոչինչ չի ներկայացնում, նա ընդամենը շարքային անբարոյական է»,-ասում է մայրը։
13:09 • 04.12.12Ժամանակը ցույց կտա, թե քաղաքական ուժերի լռությունը իմիտացիա՞ է, թե քաղաքական խաղ. Կարեն ՔոչարյանԹեկնածուների առաջադրման մասին հայտարարությունների ձգձգումը Կարեն Քոչարյանը բացատրեց հումորով. «Վռազողի կնիկը տղա չի բերում: Ոնց էլ լինի մինչև առաջադրման վերջնաժամկետը կհայտարարեն»:
13:07 • 04.12.12Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն էՏոնն ի հայտ է եկել նախորդ դարի 70-ական թթ.՝ ձևավորվելով եվրոպացի երիտասարդության շրջանում, սակայն դրա ի հայտ գալու ստույգ հանգամանքները պարզ չեն։
12:55 • 04.12.12Թայլանդում ուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-ում արված գրառման համարՄասնավորապես, երիտասարդ կինը գրել է, որ «կցանկանար տաք սուրճով լի բաժակը լցնել ուղևորներից մեկի դեմքին, քանի որ վերջինի նման ոջիլներին պարզապես տանել չի կարողանում»։
