Իրադարձային
-ից
-ը
17:57 • 10.09.12Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները ցավակցել են ուսանողուհիների մահվան կապակցությամբ«Այս ծանր պահին, Գայանեի և Վիկտորիայի հարազատների և մտերիմների հետ միասին, այս անդառնալի կորուստը սգում են նաև մեր համալսարանական ընտանիքի բոլոր անդամները»,- ասված է ցավակցագրում:
17:55 • 10.09.12Հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալներըՓոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկել են երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
17:43 • 10.09.12Շվեյցարահայ համայնքը Հունգարիայից պահանջել է հրապարակայնորեն դատապարտել ԱլիևինՇվեցարահայ համայնքն արտահայտել է իր մտահոգությունը Հունգարիայի իշխանությունների որոշումից, դատապարտել Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելու և հերոսացնելու քաղաքականությունը:
17:43 • 10.09.12Գերմանիայի նախագահի բացօթյա «փարթիին» 10 հազար մարդ է ներկա գտնվելԵրեկույթից հետո ներկաների մեծամասնությունն ասել է, որ նախագահը «շատ հաճելի», «անկեղծ» և «ժողովրդի հոգսերով հետաքրքրվող» անձնավորություն է:
17:23 • 10.09.12ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիրը կատարել է արդարադատության, մարդու իրավունքների ոտնահարման գործողություն. «Կին առաջնորդ ֆորում»«Ոճրագործ Սաֆարովին աղաղակող արտահանձման, ներման և հերոսացման վերաբերյալ միջազգային կառույցներից և առաջադեմ հասարակություններից մենք ակնկալում ենք միանշանակ և հստակ արձագանք»
17:12 • 10.09.12ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՄԻՊ-ի գրասենյակները ստացել են 37 ահազանգ. ՄԻՊՍեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նախնական ամփոփում:
16:37 • 10.09.12Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Բաքվից ու Բուդապեշտից ստանանք պարզաբանումներ. ԱՄՆ դեսպանԱՄՆ-ը որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ երկիր, դեմ է ցանկացած դրսևորման, որը կարող է խաթարել առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացը»,- հայտարարել է Ջոն Հեֆերնը:
16:35 • 10.09.12Բելգիան ներողություն է խնդրել հրեաներից Հոլոքոստի համար«Համապատասխան հայտարարություններ են եղել իմ նախորդներից մեկի՝ Գի Վերհովսթադի կողմից: Այսօր ես ուզում եմ միանալ դրան», - ելույթի ժամանակ ասել է վարչապետը:
16:25 • 10.09.12Սկսել են պայքարն առնետների դեմ. քաղաքապետարանՏեղեկացվում է, որ այս անգամ կօգտագործվեն նոր դեղամիջոցներ:
16:21 • 10.09.122,5 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն Հայաստանի դատաիրավական ոլորտինԱյսօր ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը ստորագրել են իրավապահ ոլորտում համագործակցության արձանագրություն:
16:06 • 10.09.12Կփոսալցվեն մայրաքաղաքի փողոցները՝ ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկություն. քաղաքապետարանՔաղաքապետը հանձնարարել է հատկապես պատշաճ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին:
16:02 • 10.09.12Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանները կվերագործարկվենՄշտական հսկողություն կիրականացվի նաև բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:
15:46 • 10.09.12Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ հասարակական տրանսպորտ. քաղաքապետՏրանսպորտի վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
15:44 • 10.09.12Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքներըԸստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:
15:36 • 10.09.12Ճապոնիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղելԻնչպես հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը, նախարարը կախված է հայտնաբերվել, սակայն ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ներկայում դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում:
