Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանները կվերագործարկվեն

16:02 • 10.09.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով:


Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Միաժամանակ մայրաքաղաքում շարունակվում են կամարանցումների բարեկարգման, պատերի գեղարվեստական ձևավորման և լուսավորության աշխատանքները:


Զուգահեռաբար վարչական շրջանների կողմից ներկայացվում են բակային տարածքների այն հասցեները, որտեղ նախատեսված է նկարազարդման աշխատանքներ իրականացնել:


Քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել են կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքները:

 

Քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն կիրականացվի, հատկապես, բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ: