Հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների տեղակալները
Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկել և ամփոփել են նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:










