Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները ցավակցել են ուսանողուհիների մահվան կապակցությամբ
Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան ցավակցել է համալսարանի երկու ուսանողուհիների մահվան կապակցությամբ:
Ցավակցագրում ասվում է.«Խորը ցավով տեղեկացանք ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով Ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհիներ Գայանե Մարկոսյանի և Վիկտորիա Ալոյանի մահվան մասին: Այս ծանր պահին, Գայանեի և Վիկտորիայի հարազատների և մտերիմների հետ միասին, այս անդառնալի կորուստը սգում են նաև մեր համալսարանական ընտանիքի բոլոր անդամները:
Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների անունից, մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մահացած ուսանողուհիների ընտանիքներին, մտերիմներին և նրանց վիշտը կիսող բոլոր ուսանողներին»:










