Ճապոնիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել

15:36 • 10.09.12

Տոկիոյի իր բնակարանում այսօր մահացած է հայտնաբերվել Ճապոնիայի ֆինանսների և համատեղության կարգով՝ փոստային ծառայության բարեփոխումների նախարար Տադահիրո Մացուսիտան, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Ինչպես հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը, նախարարը կախված է հայտնաբերվել, սակայն ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ներկայում դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում:

 

Հայտնի է միայն, որ այսօր առավոտյան Մացուսիտան հետաձգել է իր մի շարք պաշտոնական հանդիպումները:

 

Տադահիրո Մացուսիտան 73 տարեկան էր: Նա Ազգային նոր կուսակցության անդամ էր և զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոն: Նա ղեկավարում էր սոցիալական ապահաովագրության և հարկերի գանձման, տիեզերքի ուսումնասիրման, ինչպես նաև գիտատեխնիկական քաղաքականության նախարարությունները: