Գերմանիայի նախագահի բացօթյա «փարթիին» 10 հազար մարդ է ներկա գտնվել

17:43 • 10.09.12

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն իր նստավայրի այգում բացօթյա երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել է 10 հազար մարդ, գրում է Euromag-ը:

 

Ըստ ներկաների` երեկույթի մթնոլորտը շատ ջերմ, և նույնիսկ՝ ընտանեկան է եղել: Այգում տարբեր կազմակերպություններ ներկայացնող շուրջ 20 վրաններ, ինչպես նաև 2 մեծ բեմեր են տեղադրվել, որտեղ ելույթ են ունեցել հրավիրված երաժիշտները:

 

Նախագահական «փարթիի» հյուրերին մատուցվել է պաղպաղակ, քաղցրավենիք, նրբերշիկ և ձկնեղեն:

Գաուկի խոսքով` ինքն այս կերպ ցանկացել է ցույց տալ, թե որքան է մոտ գտնվում հասարակ ժողովրդին: Եվ դա նրան, ըստ ամենայնի, հաջողվել է, քանի որ երեկույթից հետո ներկաների մեծամասնությունն ասել է, որ նախագահը «շատ հաճելի», «անկեղծ» և «ժողովրդի հոգսերով հետաքրքրվող» անձնավորություն է: