Սկսել են պայքարն առնետների դեմ. քաղաքապետարան

16:25 • 10.09.12

Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու բազմաբնակարան բնակելի շենքերում առնետների ոչնչացման ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայտնվում է, որ այս անգամ օգտագործվելու են նոր դեղամիջոցներ:


Այդ ուղղությամբ առողջապահության վարչության աշխատակիցները ՀՀ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության հետ համատեղ քաղաքապետարանը ստուգայցեր է իրականացրել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններ` արտոնագրերի, ինչպես նաև գրավչանյութերի պատրաստման և պահպանման մեթոդներին ծանոթանալու նպատակով:

 

Զուգահեռաբար համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև վարչական շրջանների մի շարք բազմաբնակարան շենքերում` համապատասխան ընկերության հետ պայմանագրերի առկայությունը ճշտելու նպատակով: