Իրադարձային
-ից
-ը
20:00 • 04.09.12Իսրայելում անհայտ անձինք հարձակվել են քրիստոնեական վանական 2 համալիրի վրաՀարձակումների մեջ կասկածվում են վերաբնակ ծայրահեղական հրեաները, որոնք նման կերպ վրեժ են լուծում Հորդանան գետի Արևմտյան ափի մոտ 300 անօրինական վերաբնակվածներին դուրս հանելու համար:
19:43 • 04.09.12Հերքվեց Սիրիայում հայ ընտանիքի սպանության լուրը. Սիրիայի Հայոց թեմՍիրիայի լրատվության նախարարը Հայոց թեմի առաջնորդին տեղեկացրել է, որ լրատվական սխալն արդեն իսկ ուղղված է, իսկ ոչ ճշգրիտ լրատվություն տարածած աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության:
19:34 • 04.09.12Վաղը կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգում Ռամիլ Սաֆարովի հարցն էՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է հայտարարությունը՝ 2004 թ.փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի արտահանձման ու ներման կապակցությամբ:
18:22 • 04.09.12Հալեպ–Երևան թռչող ինքնաթիռը մեկ ժամ ուշացումով, բայց ժամանել է«Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռը մեկ ժամ ուշացումով՝ Երևանի ժամանակով ժամը 17.40–ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի իրականացնի ց ...
18:00 • 04.09.12ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Սաֆարովի մեծարումը«Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման մեծարումը կարող է միայն պատգամ հղել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»,- ասել է նա:
17:45 • 04.09.12Վարչապետը մասնակցել է Արտակարգ իրավիճակների օրվան նվիրված միջոցառումներինԱրտակարգ իրավիճակների օրվա առիթով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են հուշամեդալով և շնորհակալագրերով:
17:37 • 04.09.12Facebook-ը չի «լայքել» «Հըզբոլլահ»-ի առաջնորդի ծննդյան տոնըՍոցցանցի շուրջ 7 000 օգտատերեր, ովքեր, ըստ երևույթին, Նարսալլահի համակիրներն են, պատրաստվել են «հաճախել» միջոցառմանը` բազմաթիվ շնորհավորական ուղերձներ տեղադրելով նրա կայքէջում:
17:16 • 04.09.12ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Արգենտինայի ԱԳ նախարարինՀանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում:
17:12 • 04.09.12Օգոստոսին Սիրիայից 100 000 մարդ է արտագաղթել. ՄԱԿ«100 000 արտագաղթյալների թիվը բավական անհանգստացուցիչ է, քանի որ այն վկայում է երկրում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին»,- նշել է վարչության ներկայացուցիչ Մելիս Ֆլեմինգը:
17:02 • 04.09.12Թիվ 100 երթուղայինի վթարից տուժած 4 քաղաքաց օգնություն է ստացել և տեղափոխվել տուն«Մեզ հայտնում են, երբ ծանր դեպքեր են լինում: Այս դեպքում քաղաքացիները թեթև վնասվածք են ստացել և տեղում օգնություն ստանալուց հետո տեղափոխվել տուն»,-ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը
16:34 • 04.09.12Մարոկոյում ավտոբուսն ընկել է անդունդը. 42 զոհՄիջադեպը տեղի է ունեցել աֆրիկյան պետության Զագորա- Մարաքեշ մայրուղու վրա: The Guardian-ի համաձայն` ավտոբուսն ընկել է 150 մ բարձրությունից:
16:18 • 04.09.12Իրանում ցեխահոսքի հետևանքով մահացել է միևնույն ընտանիքի 4 անդամՆախորդ գիշեր ցեխահոսքը վնասել է Ուրմիա, Չալդիրան և Խոյ քաղաքների ճանապարհները, 9 գյուղերի տներ: Մեծ վնաս է հասցվել ցանքատարածքներին:
15:57 • 04.09.12Աթենքում 200 ցուցարար թոշակառու ներխուժել է Առողջապահության նախարարության շենքՑուցարար թոշակառուներն Առողջապահության նախարարության շենքում են մնացել 20 րեպո:Նրանք դեմ են առողջապահական վճարների կրճատումներին:
15:43 • 04.09.12Մաշտոցի պողոտայի թունելում երթուղային է վթարի ենթարկվել. 4 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)Դեպքի վայրում աշխատող ոստիկանները Tert.am-ին տեղեկացրին, որ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, իսկ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել մինչև ոստիկանների դեպքի վայր ժամանելը:
15:29 • 04.09.12«Սիրիական ավիաուղիները» կբարձրանա օդ. «Սիրիական ավիաուղիներ»Ի պատասխան հարցի՝ «Սիրիական ավիաղիներում» չկա՞ նույն՝ անվտանգության մասին մտահոգությունը, ընկերությունում՝ պատճառաբանելով, որ զբաղված են, և որ բոլորն իրենց նույն հարցն են տալիս, ցած դրեցին խոսափողը։
