Իսրայելում անհայտ անձինք հարձակվել են քրիստոնեական վանական 2 համալիրի վրա
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ անհայտ անձինք հրդեհել են Երուսաղեմից արևմուտք գտնվող քրիստոնեական վանական համալիրը, հաղորդում է BBC-ն:
Վանդալները նաև հակաքրիստոնեական բովանդակությամբ գրաֆիտի են պատկերել Լատրուն շրջանի տրապպիստների միաբանության համալիրի վրա:
Արարքի մեջ կասկածվում են վերաբնակ ծայրահեղական հրեաները, որոնք նման կերպ վրեժ են լուծում Հորդանան գետի Արևմտյան ափի մոտ 300 ապօրինաբար վերաբնակվածներին դուրս հանման համար:
Իսրայելի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ բնակատեղին առանց իշխանությունների թույլտվության է կառուցվել, ուստի ենթակա է քանդման:










