Աթենքում 200 ցուցարար թոշակառու ներխուժել է Առողջապահության նախարարության շենք
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ցույցի ելած 200 թոշակառուներ ներխուժել են Առողջապահության նախարարության շենք` բողոքելով առողջապահական վճարների կրճատումների դեմ, գրում է The Guardian-ը:
Բողոքի ակցիան կազմակերպել է երկրի կոմունիստական աշխատավորական միությունը: Ցուցարարները կարողացել են «կոտրել» իրավապահներ մարմինների շղթան, մուտք գործել նախարարության շենք և մոտ 20 րոպե այնտեղ մնալ:
Մասնավոր հատվածում աշխատող հույն բժիշկներն ու դեղագործներն այս շաբաթ հրաժարվել են վարկ վերցնել առողջապահության պետական խոշորագույն մատակարար EOPYY ընկերությունից` նշելով, որ կառավարությունը թույլատրել է պարտքեր կուտակել մի քանի ամիսների ընթացքում:










