Հալեպ–Երևան թռչող ինքնաթիռը մեկ ժամ ուշացումով, բայց ժամանել է
«Սիրիական ավիաուղիների» ինքնաթիռը մեկ ժամ ուշացումով՝ Երևանի ժամանակով ժամը 17.40–ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի իրականացնի «Երևան Հալեպ» թռիչքը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Զվարթնոց» օդակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այդ նույն ժամին՝ 17.40–ին նշանակված էր ինքնաթիռի թռիչքը, իսկ ինքնաթիռը պետք է Երևան գար ժամը 16 40-ին։
Ի պատասխան հարցի, թե միգուցե ուշացման պատճառը կապված է ներսիրիական իրադարձությունների հետ, Գևորգ Աբրահամյանը նշեց, որ եթե որևէ լուրջ պատճառ լիներ, իրենք անպայման կտեղեկացվեին:










