Թիվ 100 երթուղայինի վթարից տուժած 4 քաղաքաց օգնություն է ստացել և տեղափոխվել տուն

17:02 • 04.09.12

Մաշտոցի պողոտայի թունելում թիվ 100 երթուղային տաքսու վթարից տուժած 4 քաղաքացիները տեղում օգնություն են ստացել և տեղափոխվել տուն. այս մասին Tert.am-ին ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

 

«Մեզ հայտնում են, երբ ծանր դեպքեր են լինում: Այս դեպքում քաղաքացիները թեթև վնասվածք են ստացել և տեղում օգնություն ստանալուց հետո տեղափոխվել տուն»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ այսօր թիվ 100 երթուղային տաքսին բախվել էր Մաշտոցի պողոտայի թունելի սյուներից մեկին: Վթարի հետևանքով պոկվել էր «Գազել» մակնիշի մեքենայի դուռն ու երթուղայինի մի քանի ուղևորներ դուրս էին ընկել: