Մարոկոյում ավտոբուսն ընկել է անդունդը. 42 զոհ

16:34 • 04.09.12

Մարոկոյի կենտրոնական հատվածում ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով զոհվել է 42 մարդ, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:


Միջադեպը տեղի է ունեցել աֆրիկյան պետության Զագորա- Մարաքեշ մայրուղու վրա:  The Guardian-ի համաձայն` ավտոբուսն ընկել է 150 մ բարձրությունից: Իսկ Agence France-Presse-ն էլ հայտնում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները մարոկացիներ են:

 

Նախորդ նման մեծ ողբերգությունը տեղի էր ունեցել 2010թ.-ի նոյեմբերին, երբ ավտոբուսն ընկել էր գետը, ինչի հետևանքով զոհվել էր 24 մարդ: