«Սիրիական ավիաուղիները» կբարձրանա օդ. «Սիրիական ավիաուղիներ»
«Սիրիական ավիաուղիները» այսօր կկատարի Երևան-Հալեպ թռիչքը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին սիրիական ընկերությունից: Թռիչքի ժամը 17.40 է: Հիշեցնենք, որ երեկ ժամանակավորապես թռիչքները դեպի Սիրիա դադարեցնելու Հայաստանի ազգային փոխադրող «Արմավի » ավիաընկերության որոշումից հետո, որոշ սիրահարներ, ովքեր ամռանը հանգստի կամ այլ նպատակներով այցելել էին Հայաստան, և չնայած Սիրիայում տեղի ունեցող մարտերին, ցանկանում են վերադառնալ տուն, անհանգիստ վիճակում էին:
Իսկ Սիրիայից մոտ 20 օր առաջ Հայաստան եկած Րաֆֆի Թոփալակյանը, որ պետք է այսօր «Սիրիական ավիաուղիներով» թռչեր Երևան-Հալեպ չվերթով, հույս ուներ , որ սիրիական ավիափոխադրողն, այնուամենայնիվ, կթռչի : «Տղոց մտահոգությունն այն է, որ այստեղ չեն կարող սպասիլ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Հիշեցնենք, որ «Արմավիան» իր որոշումը պայմանավորել էր Սիրիայի ապստամբ ուժերի սպառնալից հայտարարությամբ թելադրված՝ ուղևորների անվտանգության նկատառումներով:
Ի պատասխան հարցի, թե «Սիրիական ավիաղիներում» չկա՞ նույն՝ անվտանգության մասին մտահոգությունը, ընկերության ներկայացուցիչը՝ պատճառաբանելով, որ զբաղված են, և որ բոլորն իրենց նույն հարցն են տալիս, ցած դրեց խոսափողը:










