Մաշտոցի պողոտայի թունելում երթուղային է վթարի ենթարկվել. 4 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

15:43 • 04.09.12

Մաշտոցի պողոտայի թունելում այսօր ավտովթար է տեղի ունեցել: Թիվ 100 երթուղային տաքսիներից մեկը բախվել է թունելի սյուներից մեկին: Վթարի հետևանքով պոկվել է «Գազել» մակնիշի մեքենայի դուռն ու մեջից ուղևորներ են ընկել: 


Դեպքի վայրում աշխատող ոստիկանները Tert.am-ին տեղեկացրին, որ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, իսկ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել մինչև ոստիկանների դեպքի վայր ժամանելը:
 

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ վթարի արդյունքում զոհեր չկան, թեթև մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ: