Իրադարձային
-ից
-ը
20:10 • 28.08.12Գյումրիում հայտնաբերվել է 2 պարկուճ և բերման ենթարկվել մեքենաներ. Ոստիկանություն«Գյումրիում հնչած կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ, և գործի շրջանակներում իրականացվել են քննչական աշխատանքներ, որի արդյունքում հայտնաբերվել է երկու պարկուճ»,- ասաց Արմեն Մալխասյանը:
19:20 • 28.08.12Տեղի է ունեցել «Այբբենարան»-ի, «Արևմտահայերէնի դասագրքեր»-ի շնորհանդեսըԴասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը:
19:19 • 28.08.12Ռուսաստանում 14-ամյա հղի գնչուհին ինքնասպանություն է գործել, որպեսզի չամուսնանաՆրա կողքին եղել է մի նամակ, որում աղջիկը բացատրել է իր ինքնասպանության պատճառը. նա չի ցանկացել ապրել ապագա ամուսնու ընտանիքում, քանի որ սիրում էր ուրիշին:
19:10 • 28.08.12Դաղստանցի հոգևոր առաջնորդի տանը ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 5 զոհԿին ահաբեկիչը ինքնապայթեցում է իրականացրել Դաղստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդի տանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա զոհն է դարձել նաև շեյխը:
18:55 • 28.08.12Բեռլուսկոնիի աջակիցներն ու հակառակորդները «բախվել» են օդումԻտալացի սենատոր Մարիո Մանտովանին օդանավ է վարձել և, դրան կցելով «Սի'լվիո, վերադարձի'ր» գրությամբ մի մեծ պաստառ, թռչել Ռիվեյրայի երկնքով:
18:41 • 28.08.12Մահացել է «Կոկորդիլոս Գենա» և «Ո՞վ ասաց մյաու» մուլտֆիլմերի ստեղծողներից Պավել ՊետրովըՊավել Պետրովն աշխատել է շուրջ 15 մուլտֆիլմերի վրա, որոնց թվում են «Կոկորդիլոս Գենա»-ն, «Շապոկլյակ»-ը, «Տատիկի հովանոցը», «Ո՞վ ասաց մյաու» և այլ մուտֆիլմեր:
18:40 • 28.08.12ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետՀանդիպման ընթացքում ներկայացվել է սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվել է հնարավոր գործակցության լայն շրջանակ:
18:31 • 28.08.12Ռուսաստանցի քննիչներն արդարացրել են ՄադոննայինԻր համերգներում բռնության տարրի մասին արդարացուցիչ հայտարարություն տարածելուց հետո Մադոննայի ելույթներում հանցակազմ չեն հայտնաբերել նաև ռուսաստանցի քննիչները:
17:36 • 28.08.12Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Լիտվայի դեսպանի հետՍերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ Հայաստանում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:
17:30 • 28.08.12Աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազըԱյսօր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:
17:26 • 28.08.12Սիրիահայ երեխաները սովորում են արևելահայերեն (լուսանկարներ, տեսանյութեր)Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում արդեն երեք շաբաթ է սիրիահայ երեխաների համար արևելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ են կազմակերպվում, որին ....
17:04 • 28.08.12Մենք այսօր իրականություն ենք դարձնում հարմարավետ բակեր ունենալու բոլորիս երազանքը. քաղաքապետԵրևանի քաղաքապետը բնակիչներին հորդորել է պահպանել կատարված աշխատանքն ու լինել ավելի ակտիվ մայրաքաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում:
16:40 • 28.08.12Նորվեգիայի վարչապետը ներողություն է խնդրել 77 զոհերի համարՆորվեգիայի վարչապետը ելույթ է ունեցել երկրի Խորհրդարանում` պատգամավորների առաջ խոստովանելով, որ իշխանությունները դանդաղկոտություն են ցուցաբերել Բրեյվիկի ահաբեկչության ժամանակ:
16:17 • 28.08.12Թռչնոց Բույնը կվերածվի Ցեղասպանության թանգարանիԹանգարանում կզետեղվեն Ցեղասպանության` հատկապես որբերի և այդ շրջանում հայ ժողովրդի գաղթական զավակների կյանքին առնչվող իրեր, նկարներ, հուշագրություններ և այլն:
15:55 • 28.08.12ԱՄՆ-ում կանցկացվի «Հայերը և գիրքը» խորագրով գիտաժողովԱմերիկայի հայկական գրադարանը և թանգարանը (Մասաչուսեթս, ԱՄՆ) սեպտեմբերի 15-ին իր հարկի տակ կանցկացնի «Հայերը և գիրքը» խորագրով մեկօրյա գիտաժողով: Կլինի նաև համանուն ցուցահանդես:
