Նորվեգիայի վարչապետը ներողություն է խնդրել 77 զոհերի համար

16:40 • 28.08.12

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտեմբերգը խորհրդարանում ներողություն է խնդրել նախորդ տարի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից 77 մարդու սպանության ժամանակ երկրի իշխանությունների դանդաղ գործելաոճի համար, հայտնում է Washington Post-ը:


Վարչապետ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ նոր արտակարգ իրավիճակների կենտրոն է ստեղծվելու, որը ճգնաժամային իրավիճակներում առավել սերտ համագործակցություն կապահովի փրկարար ջոկատների և տեղեկատվության աղբյուրների միջև:

 

Ավելի վաղ կառավարական հանձնաժողովը, հետաքննելով Բրեյվիկի կողմից նախորդ տարվա հուլիսին իրականացված կրկնակի ահաբեկչությունները, զեկուցել էր, որ ոստիկանության գործողություններն ավելի արագ կազմակերպելու դեպքում հնարավոր կլիներ կյանքեր փրկել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սպանդն իրականացնող Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: Նա զղջում չի հայտնել: