Աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազը

17:30 • 28.08.12

Այսօր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:


« «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:


Սյունիքի մարզի նոր դատախազի նշանակման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքով սահմանաված կարգով կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: