Մահացել է «Կոկորդիլոս Գենա» և «Ո՞վ ասաց մյաու» մուլտֆիլմերի ստեղծողներից Պավել Պետրովը

18:41 • 28.08.12

76 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է «Ո՞վ ասաց մյաու» և «Կոկորդիլոս Գենա» սիրված մուլտֆիլմերի անիմատոր Պավել Պետրովը, տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը տեղեկացրել է, որ վարպետին վերջին հրաժեշտը տալու արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին:

 

Պավել Պետրովը 1956 թ.-ին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմի» դասընթացները: Աշխատել է շուրջ 15 մուլտֆիլմերի վրա, որոնց թվում են «Կոկորդիլոս Գենա»-ն, «Շապոկլյակ»-ը, «Տատիկի հովանոցը», «Ո՞վ ասաց մյաու» և այլ մուտֆիլմեր:

Պավել Իվանովիչը գրել է գեղարվեստական արձակ, որոնք հրապարակվել են ամսագրերի էջերում: