Ռուսաստանում 14-ամյա հղի գնչուհին ինքնասպանություն է գործել, որպեսզի չամուսնանա

19:19 • 28.08.12

Ստավրոպոլի երկրամասի Պետրովսկի մարզում 14-ամյա գնչուհին կախվել է՝ չցանկանալով ապրել իր ապագա ամուսնու ընտանիքում, գրում է РиаНовости-ն:


Աղջկա դին հայտնաբերվել է օգոստոսի 25-ին՝ շենքերից մեկի տարածքում: Նրա կողքին եղել է մի նամակ, որում աղջիկը բացատրել է իր ինքնասպանության պատճառը. նա չի ցանկացել ապրել ապագա ամուսնու ընտանիքում, քանի որ սիրում էր ուրիշին:


Բացի այդ, ինչպես ցույց է տվել դատաբժշկական փորձաքննությունը, երիտասարդ գնչուհին հղի է եղել:


Նշենք, որ Ռուսաստանը առաջին տեղն է գրավում Եվրոպայում անչափահասների ինքնասպանության ցուցանիշով: