Դաղստանցի հոգևոր առաջնորդի տանը ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 5 զոհ

19:10 • 28.08.12

Դաղստանի հոգևոր առաջնորդներից մեկի՝ շեյխ Սայիդ Աֆանդիի տանը ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, տեղեկացնում է Interfax-ը:

 

Այս մասին հայտնել են տեղի իրավապահները՝ ասելով նաև, որ հնարավոր է զոհերի թվում լինի նաև ինքը՝ շեյխ Աֆանդին:

 

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դաղստանի Բույնակի շրջանի Չիրկեյ գյուղում մահապարտ կին ահաբեկիչը սպանել է հենց մուսուլմանների հոգևոր առաջնորդին՝ Սաիդ Աֆանդիին: