Իրադարձային
-ից
-ը
11:50 • 26.08.12Էկվադորը վերականգնում է Ասանժի հարցով Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի հետ բանակցությունները«Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակները` կամ Լոնդոնն Ասանժին երկրից անվտանգ ելքի թույլտվություն է տրամադրում, կամ Շվեդիան երաշխիքներ է տալիս, որ չի արտահանձնի նրան երրորդ երկրի»,- ասել է նախագահը:
11:19 • 26.08.12Չինաստանում ճանապարհատրանսպորտային պատահարը 36 մարդու կյանք է խլելՉինաստանի հյուսիսում այս գիշեր ուղևորատար ավտոբուսը բախվել է մեթանոլ տեղափոխող ցիստերնին, որի հետևանքով տրանսպորտային միջոցները հրդեհվել են:
11:05 • 26.08.12Մահմուդ Աբասը սպառնացել է բոյկոտել Չմիավորման շարժման գագաթաժողովը«Նախագահ Աբասը չի մասնակցի Չմիավորման շարժման գագաթաժողովին, եթե այնտեղ ներկա գտնվի Իսմայիլ Հանիան:Ի դեպ, Հանիայի մասնակցության կարգավիճակը բացարձակ կարևոր չէ»,- ասել է Պաղեստինի արտգործնախարարը:
11:02 • 26.08.12Վենեսուելայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԴեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան երկրի խոշորագույն Paraguana Refining Center նավթավերամշակման գործարանի տարածքում, որ տեղակայված է Պարագուանա թերակղզու վրա գտնվող Ամուայ քաղաքի մոտ:
10:34 • 26.08.12Մահացել է Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդըԱրմսթրոնգը 1969թ. հուլիսի 20-ին միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ,որոնք ուղիղ եթերով հետևում էին նրա թռիչքին, դարձավ առաջին մարդը,ով լուսնագնաց «Ապոլոն 11»-ով իջավ Լուսնի վրա և քայլեց դրա վրայով:
23:30 • 25.08.12Արկտիկայում սառույցի մակերեսը հասել է ռեկորդային ցածր մակարդակիԱրկտիկայում ծովային սառույցի մակերեսը նվազել է՝ հասնելով արբանյակային դիտարկումների պատմության մեջ ամենացածր մակարդակի՝ 4.21 մլն քկմ-ի:
22:28 • 25.08.12Օդեսսայում բարձրակրունկ կոշիկներով վազքում հաղթողը ստացել է ավտոմեքենա (տեսանյութ)Կազմակերպիչների խոսքերով`մասնակցության միակ պայմանն այն էր, որ մասնակիցների կոշիկների կրունկները պետք է լինեին 9 սմ-ից ոչ ցածր: Հաղթողը շահելու էր չինական արտադրության ավտոմեքենա:
19:30 • 25.08.12Աթար են խոստանում և աթարի համար ձայն ստանում. Ռուբեն ԹովմասյանՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը կանխավ բացասական գնահատական է տալիս սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, իսկ նախագահականի մասին կուսակցությունում դեռ մտածում են:
19:07 • 25.08.12Ամերիկայում վայրի կատվայռուծը փորձել է մտնել խաղատունՄասնագետները պարզաբանել են, որ նման պահվածքը բնորոշ է երիտասարդ կատվառյուծներին, քանի որ 2 տարեկանում մեծերը նրանց դուրս են անում իրենց տարածքներից:
18:43 • 25.08.12Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը. Շավարշ Քոչարյանի արձագանքը Դավութօղլուի հայտարարությանը«Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ»,- մասնավորապես ասել է Շ. Քոչարյանը:
18:20 • 25.08.12Կալուգայում 6 մարդ է զոհվել՝ բեռնատարի և միկրոավտոբուսի բախումիցՌուսաստանի Կալուգայի շրջանում ավտոմայրուղու վրա բախվել են բեռնատար ավտոմեքենան և ուղևորատար միկրոավտոբուսը. կա 6 զոհ՝ միայն նախնական տվյալներով:
17:46 • 25.08.12Նիգերում մոտ 50 մարդ ջրհեղեղների զոհ է դարձելԱրևմտյան Աֆրիկայում իր բուռն ընթացքի մեջ է աղետալի անձրևների սեզոնը. Նիգերում կան առաջին զոհերը: Երկրի իշխանությունները հայտնել են, թե որքան գումար է հարկավոր տուժածներին օգնելու համար:
17:32 • 25.08.12Քյոլնի կենդանաբանական այգու վագրը փախել է՝ սպանելով կենդանապահինՇաբաթ օրը Քյոլնի կենդանաբանական այգու այցելուները նաև սարսափելի միջադեպի ականատես են դարձել. վագրը սպանել է կենդանապահին, հրաձգություն է սկսվել:
17:30 • 25.08.12Ղազախական կինոյի օրերը Երևանում կմեկնարկեն օգոստոսի 27-ինԱյն կսկսվի «Քոչվորները» ֆիլմի ցուցադրմամբ, ուր նկարահանվել են հոլիվուդյան մի շարք դերասաններ:
17:13 • 25.08.12Սիրիահայ երեխաները հայրենիք կցանկանային գալ միայն ժամանակավոր (լուսանկարներ, տեսանյութ)ՀՀ կառավարության հրավերով 14 օրով Հալեպից Հայաստան ժամանած 150 դպրոցահասակ երեխաներ, որոնք հյուրընկալվել են Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում ...
