Վենեսուելայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

11:02 • 26.08.12

Վենեսուելական նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 39-ի: Վնասվածքներ է ստացել առնվազն 80 մարդ:
 

Ինչպես տեղեկացնում է «ֆրանս պրես» գործակալությունը, զոհվածներից 18-ը ազգային գվարդիայից են, ովքեր պահպանել են գործարանի անվտանգությունը, իսկ 15-ը քաղաքացիական անձինք են, որոնց թվում նաև 10-ամյա տղա կա:

Զոհվածներից 6-ի ինքնությունը դեռևս ճշտված չէ:
 

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկրում եռօրյա սուգ էր հայտարարել:
 

Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան երկրի խոշորագույն Paraguana Refining Center նավթավերամշակման գործարանի տարածքում, որ տեղակայված է Պարագուանա թերակղզու վրա գտնվող Ամուայ քաղաքի մոտ:

Գազի պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: