Արկտիկայում սառույցի մակերեսը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

23:30 • 25.08.12

Արկտիկայում ծովային սառույցի մակերեսը նվազել է՝ հասնելով արբանյակային դիտարկումների պատմության մեջ ամենացածր մակարդակի՝ 4.21 մլն ք/կմ-ի, հայտնում է РиаНовости-ն: 


Ընդ որում մակերեսը դեռ շարունակելու է նվազել մինչև սեպտեմբերի կեսերը:

Նախորդ ռեկորդային ցածր կետը գրանցվել է 2007թ. սեպտեմբերին, երբ Արկտիկայի սառույցների մակերեսը հասել է մինչև 4.25 մլն ք/կմ-ի:



Նշենք, որ 1975թ.-ից արկտիկական սառույցի մակերեսը պարբերաբար չափվում է՝ արբանյակային տվյալների համաձայն: Սակայն տարբեր գիտնականները կարող են կիրառել սառույցի մակերեսի գնահատման տարբեր մեթոդներ:
 

Արկտիկայում սառույցի մակերեսը հասել է ռեկորդային ցածր մակարդակի