Օդեսսայում բարձրակրունկ կոշիկներով վազքում հաղթողը ստացել է ավտոմեքենա (տեսանյութ)

22:28 • 25.08.12

Ուկրաինայի Օդեսսա քաղաքում տեղի է ունեցել բարձրակրունկ կոշիկներով 100 մետրանոց մրցավազքը, գրում է Корреспондент-ը:


Կազմակերպիչների խոսքերով`մասնակցության միակ պայմանն այն էր, որ մասնակիցների կոշիկների կրունկները պետք է լինեին 9 սմ-ից ոչ ցածր: Հաղթողը շահելու էր չինական արտադրության ավտոմեքենա:


Մրցավազքում հաղթող է ճանաչվել Օդեսայի 19-ամյա բնակչուհի` Նատալյա Բաշնին, ով մասնագիտորեն զբաղվում է թեթև աթլետիկայով: