Ամերիկայում վայրի կատվայռուծը փորձել է մտնել խաղատուն

19:07 • 25.08.12

ԱՄՆ Նևադա նահանգի Ռինո քաղաքում երիտասարդ վայրի կատվառյուծը փորձել է մտնել խաղատուն, սակայն նրան չի հաջողվել` պտտվող դռան պատճառով, գրում է BBC-ն:


Կենդանին թաքնվել է մոտական առևտրի կենտրոնի պատշգամբի տակ: Ժամանած կենդանիների պաշտպանները կատվառյուծին տրանկվիլիզատոր են ներարկել: Նրան ուզում են տեղափոխել Նևադայի Համալսարան, որպեսզի նրա վրա սարքեր տեղադրեն՝ հետազոտության նպատակով: Ինչից հետո կենդանուն բաց կթողնեն:


Մասնագետները պարզաբանել են, որ նման պահվածքը բնորոշ է երիտասարդ կատվառյուծներին, քանի որ 2 տարեկանում մեծերը նրանց դուրս են անում իրենց տարածքներից, այդ պատճառով երիտասարդ կատվառյուծները հաճախ հայտնվում են անհարմար վայրերում: