Չինաստանում ճանապարհատրանսպորտային պատահարը 36 մարդու կյանք է խլել
Չինաստանի հյուսիսում այս գիշեր ուղևորատար ավտոբուսը բախվել է մեթանոլ տեղափոխող ցիստերնին, որի հետևանքով տրանսպորտային միջոցները հրդեհվել են, հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով չինական «Սինհուա» գործակալությանը:
Վթարի հետևանքով զոհվել է 36 մարդ, 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները դեռ անհայտ են:










