Նիգերում մոտ 50 մարդ ջրհեղեղների զոհ է դարձել

17:46 • 25.08.12

Առնվազն 47 մարդ ջրհեղեղների զոհ է դարձել Նիգիերում, որոնց պատճառը տևական անձրևներն են, հայտնում է Xinhua լրատվականը:

 

Մոտ 370 հազար մարդ նյութական կորուստներ է ունեցել:

 

Երկրի ներքին գործերի նախարար Աբդու Լաբոյի խոսքով` Նիգերը 9,7 մլն դոլարի կարիք ունի աղետից տուժածներին օգնելու համար: Երկրի բյուջեից առայժմ 5,63 մլն դոլար է հատկացվել:

 

Անձրևների սեզոնը Արևմտյան Աֆրիկայում սովորաբար սկսվում է հունիսին և տևում է մինչև սեպտեմբերի վերջ: