Իրադարձային
-ից
-ը
19:23 • 10.07.12ԼՂՀ նախագահական ընտրություններում 4-ի փոխարեն կպայքարի 3 թեկնածուՆախագահի թեկնածուներից մեկը՝ Վալերի Խաչատրյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն էլ այսօրվա հերթական նիստում տվել է իր դրական պատասխանը:
19:16 • 10.07.12Երբ մի խումբ տղամարդիկ մտնում են մեր անկողին, ի՞նչ պետք է անեմ ես՝ արժանապատիվ տղամարդս. Արման ՀարությունյանԵրբ Շուշան Պետրոսյանի մասին գրում են ամենավերջին սեռական հայհոյանքները, ապա նրա ամուսինը՝ Արման Հարությունյանը համարում է, որ կարող է իրեն թույլ տալ սոցիալական ցանցի իր էջում գրել այն, ինչ գրել է:
18:51 • 10.07.12Harakiri. կայացել է Սերժ Թանկյանի նոր ալբոմի շնորհանդեսը (տեսանյութ)Երաժիշտը պատասխանել է նաև ներկաների տարաբնույթ հարցերին: Հանդիպման վերջում հանդիսավարը նկատել է, որ դա նման էր «հարցաքննության»:
18:44 • 10.07.12Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը վարույթ է ընդունվելՀայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից ...
18:05 • 10.07.12Սևանա լճում խեղդվող 16-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՋրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Ալեքսանյանին, ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և նա մահացել է:
17:54 • 10.07.12Քաղաքապետը Քանաքեռ-Զեյթունում մասնակցել է նորակառույց բակերի բացմանըՏարոն Մարգարյանը շնորհավորելով բնակիչներին, հորդորել է հոգ տանել, խնամել և պահպանել տարածքը:
17:39 • 10.07.12«Կարող է՞ գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր». Վահե Ավետյանի հարցը դարձավ ողբերգության պատճառ«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կլինի հնարավորինս թափանցիկ. վստահեցրեց Քննչական գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:
17:25 • 10.07.12Անանը Սիրիայի հարցը քննարկում է նաև հարևան Իրաքի հետԻրաքի կառավարության խոսնակ Ալի ալ-Դաբբաղն ասել է, թե Բաղդադը լուծումներ է առաջարկելու Սիրիայի 16-ամսյա ճգնաժամը լուծելու համար, որում, ակտիվիստների տվյալներով, 17 000 մարդ է զոհվել:
17:17 • 10.07.12Վաղը տեղի կունենա ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստըԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 11-ին` ժամը 12.00-ին, տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես» ...
17:08 • 10.07.12Իշխանական որոշ շրջանակների հանգիստ չի տալիս ԲՀԿ նախագահի բարձր վարկանիշը. ԲՀԿ մամուլի խոսնակԹե իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2007 թվականին, ի՞նչ հանգամանքներում է մահացել ռուս զինծառայողը, դա բոլորին է հայտնի, ինչպես նաև հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից որևէ մեկը դեպքի հետ ....
17:07 • 10.07.12Անգելա Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պահանջըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրենքը, որի առաջարկով հանդես են եկել շուրջ 157 հազար գերմանացիներ: Փոխարենը նրանք ծառեր կտնկեն:
16:43 • 10.07.12«Արմավիան» ռուսական ինքնաթիռի փոխարեն Airbus և Boeing կգնիԹե կոնկրետ ինչ մոդելի ինքնաթիռներ է գնելու «Արմավիան» եվրոպական և ամերիկյան ինքնաթիռ արտադրողներից, դեռևս հայտնի չէ: Գործարքի մանրամասները գաղտնի են պահվում:
16:36 • 10.07.12Հաագայի Միջազգային քրեական դատարանն իր առաջին վճիռն է կայացրելՀաագայի միջազգային դատարանը առաջին անգամ դատավճիռ է կայացել՝ Կոնգոյի ապստամբ առաջնորդ Լուբանգայի գործով: Վերջինիս դատապաշտպանները միձազգային դատարանին մեղադրել են կաշառքներ տալու համար:
15:47 • 10.07.12Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է և պարզվել է, որ նա հունիսի 17-ին, դեպքի պահին «Հարսանքարում» չի եղել. ՈստիկանությունՔԳՎ պետը նաև տեղեկացրեց, որ ոչ միայն Գարիկ Մարգարյանի, այլ մյուս բոլոր մեղադրյալների հեռախոսային վերծանումների համար դիմել են դատարան, պարզելու, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից հրահանգ եղե՞լ է, թե ոչ:
15:14 • 10.07.12Սյունիքում «Ֆորդ»-ն ու «ՎԱԶ 2121»-ը բախվել են իրար. վերջինս հայտնվել է գազատար խողովակի տակ (լուսանկարներ, տեսանյութ)Բարեբախտաբար գազի արտահոսք և պայթյուն ևս չի գրանցվել, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ, քանի որ վթարի հարևանությամբ եղել է գազալցակայան:
