Իրադարձային
-ից
-ը
14:29 • 10.07.12Փարիզյան մանկապարտեզում պատանդներ վերցրած հանցագործը ձերբակալված էՊատանդ ընկած ծնողներից մեկին մի քանի ժամ անց հաջողվել է համոզել տղամարդուն ազատել երեխաներին, ինչից հետո նա ևս բաց է թողնվել, ինչից հետո իրավապահների հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են նրան:
13:46 • 10.07.12Հայտնի են Ռուսաստանում ջրհեղեղից զոհված 6 հայերի անուններըՀրապարակվել են Կրասնոդարի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհված 149 անձանց անունները: Նրանց թվում 6 հայ կա: Հուլիսի 7-ի ջրհեղեղի հետևանքով 7.200 տներ երեք քաղաքներում հայտնվել էին ջրի տակ:
13:28 • 10.07.12ԱԺ խմբակցությունները կազմելու են իրավապահներին ուղղված հարցաշար, իսկ «Ժառանգությունը»՝ ֆորում««Ժառանգությունն» իր հերթին որոշել է վերոնշյալ հարցաշարի պատասխանները ստանալուց հետո նախաձեռնել քաղաքացիների ֆորում»,– ասում է «ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:
13:25 • 10.07.12Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց. Շուշան Պետրոսյանի ամուսնու գրառումը՝ «Հարսնաքարի» դեպքերի կապակցությամբԱրման Հարությունյանը Facebook-ի իր էջում՝ գրել է. «Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»: Գրառումը թեժ քննարկում է առաջացրել:
13:11 • 10.07.12Փարիզում զինված տղամարդը մանկապարտեզում պատանդ է վերցրել երեխաներինԸստ ոստիկանության ունեցած տվյալների` երեխաներից որևէ մեկը չի տուժել, սակայն կան որոշ ենթադրություններ, որ պատանդների շարքում է գտնվում նրանցից մեկի ծնողը:
13:10 • 10.07.12ԴԱՀԿ-ն պատրաստվում է հանդես գալ մարդկանց վերջին կացարանից չզրկելու օրենսդրական նախաձեռնությամբ«Եթե բանկը քաղաքացուն տալիս է վարկ, բանկը իր բիզնեսն է անում, և վերջինս ապահովագրված է, մինչդեռ քաղաքացին իր վերջին տունը գրավ է դնում: Մենք հարց կբարձրացնենք, որ վերջին տնից չզրկեն»։
12:56 • 10.07.12ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմն արդեն հայտնի էԳՄ նախկին կազմից նոր կազմում չեն ընդգրկվել Արա Նռանյանը, Սիմոն Սիմոնյանը, Թաթուլ Հարությունյանը, և Հայրապետ Բաբայանը:
12:42 • 10.07.12Քաղծառայողներն սկսել են ապավինել ոչ թե միջնորդներին, այլ իրենց գիտելիքներին. Մանվել ԲադալյանՀայաստանում վերջին տարիներին էականորեն նվազել են միջնորդությունները և քաղծառայողներն սկսել են ապավինել իրենց գիտելիքներին, ասում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։
12:17 • 10.07.12Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին համերգ կտա ԵրևանումՀուլիսի 14-ին երիտասարդներին սպասվում է ամառային թեժ երեկո. Երևանի սիրահարների այգում կազմակերպվելու է Պիեր Սարկոզի համերգը:
11:36 • 10.07.12Գերմանիան 300 մլն դոլար կվճարի խորհրդային հրեաներինԳերմանիայի դեմ նյութական պահանջատիրության հրեական կոնֆերանսը հայտնել է, որ Գերմանիան պատմական քայլի է գնացել՝ վերջապես վճարելով վերջին հրեաներին, որոնք մինչ օրս փոխհատուցում չէին ստացել:
11:35 • 10.07.12Հրդեհ «Պրահա» հյուրանոցում. ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքըԱյսօր՝ ժամը 07.56-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 19 հասցեում՝ «Պրահա» ...
11:11 • 10.07.12Պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահըՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
11:03 • 10.07.12Չավեսը հայտարարել է, որ ամբողջությամբ հաղթահարել է քաղցկեղըՎենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, որ ամբողջությամբ բուժվել է քաղցկեղից և այժմ պատրաստ է շարունակել նախընտրական արշավը:
10:29 • 10.07.12ՀՊՏՀ–ում բակալավրիատի շրջանավարտներին հանձնվել են դիպլոմներ«Հուսով ենք, որ բուհից հեռանում եք միայն լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու աննկուն վճռականությամբ»,- ասել է ՀՊՏՀ ռեկտորը:
10:18 • 10.07.12Մարոկոյում 2 վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել2 վթարներից առավել խոշորը մայաքաղաք Ռաբատից 530 կմ հեռավորության վրա տեղի ունեցածն է: Այդտեղ ուղևորներով լի մարդատար ավտոբուսն անդունդն է գլորվել` դառնալով 16 մարդու մահվան պատճառ:
