Իրադարձային
-ից
-ը
19:51 • 25.06.12«Հարսնաքարի» գործով կալանավորված մենեջերն ազատ է արձակվել, տուժողները նրան չեն ճանաչել«Դավիթ Հայրյանը ներկայացվել է տուժողներին ճանաչման, վերջիններս չեն ճանաչել, և համաձայն Քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի Հայրյանն ազատ է արձակվել»,- հայտնեցին Ոստիկանությունից:
19:42 • 25.06.12Մորը թույլ չեն տվել մասնակցել ծնողական ժողովին՝ նիքաբի պատճառովՄարունին խնդրել են աշակերտների և ուսուցիչների անվտանգության համար բացել դեմքը կամ լքել քոլեջը: Կինը ստիպված է եղել լքել քոլեջը, նա զանգել է ամուսնուն, որպեսզի վերջինս իր փոխարեն մասնակցի ժողովին:
18:55 • 25.06.12Իսպանիայի բանկային հատվածը սնանկացել է. Մադրիդը «սպիտակ դրոշ» է պարզելԱյսպիսով, Իսպանիան եվրոգոտու 4-րդ երկիրն է Հունաստանից, Իռլանդիայից ու Պորտուգալիայից հետո, որը չի կարողանում ինքնուրույն սպասարկել իր պետական ու մասնավոր հատվածի պարտքերը:
18:46 • 25.06.12Մոնղոլ միլիոնատերը ցանկանում է ստանալ նախկին կնոջ կոշիկների 1 մլն-նոց հավաքածուն (լուսանկարներ)Նախկին ամուսինը նշել է, որ միայն ամուսնալուծությունից հետո է իմացել կնոջ հավաքածուի և դրա իրական արժեքի մասին և պնդում է, որ այն «ստեղծվել» է իր գումարների շնորհիվ:
18:16 • 25.06.12Միշտ դեմ եմ եղել և շարունակում եմ դեմ լինել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը. ԵԽԽՎ նախագահՄԽ-ն պետք է ավելի շատ աշխատանք ու առավել մեծ ակտիվություն ցուցաբերի խնդրի կարգավորման հարցում: «Սրա հետ մեկտեղ, ես չեմ տեսնում միևնույն հարցի կարգավորման համար տարբեր կառույցների թվի ավելացման կարիք»:
18:02 • 25.06.12Մասիսում սկեսրայրը դանակահարել է հարսին, այնուհետև՝ կտրել իր կոկորդը. Հիվանդանոցի ճանապարհին երկուսն էլ մահացել են (ֆոտո)Ստեղծվել է օպերատիվ խումբ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի մանրամասները կներկայացնենք քիչ ուչ:
17:55 • 25.06.12Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետինԿարուշ Վարդանյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սայաթ Գարեգինյանը:
17:41 • 25.06.12Ֆրանց Բեքենբաուերը Զլատան Իբրահիմովիչի հայրն է դարձելԻնչպես նորածնի հայրն է պատմել, նա ստիպված է եղել իր անձնական օրինակի վրա համոզել անունների գրանցման գերատեսչությանը երեխայի ծննդյան վկայականի ձևակերպման հարցում:
17:35 • 25.06.12Գրոհայինները փորձել են գրավել ուրանի աֆրիկյան մի հանքավայրԿենտրոնաֆրիկյան հանրապետությունում գործում են մի քանի հանցավոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է իր հսկողության տակ առնել այս կամ այն շրջանը:
17:21 • 25.06.12Տարոն Մարգարյանն ու Օժեն Կազելին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՏարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները:
17:18 • 25.06.12ԱՄՆ-ն ականազերծող նավեր է ուղարկել Պարսից ծոց, իսկ Իրանը ռուսական և սիրիական զորքերի հետ համատեղ զորավարժություններ է ակնարկելԱկանազերծող նավերը համատեղ գործողություններ են անցկացնելու դաշնակիցների հետ՝ միջազգային ջրային ուղիներում ծովային փոխադրումների շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
17:03 • 25.06.12Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգըՆահանգապետ Ահմեթ Ալթըփարմաքն էլ Twitter-ի իր հաշվում արդարացել է, գրելով, թե ինքը տեղյակ չի եղել համերգի ընդհատման մասին, և դատապարտել է իր անունից գործունեություն ծավալողներին:
17:03 • 25.06.12Մի քանի մարզերում կանցկացվի «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրըԾրագրի իրականացման համար միավորվել են միանգամից մի քանի կազմակերպություններ՝ «Հայկական կարմիր խաչ», «Օքսֆամ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և «Սեյվ դը չիլդրեն»:
17:00 • 25.06.12Ֆինլանդիայում «անսեռ» զուգարաններ են տեղադրվելՓողոցների մարդաշատ անկյուններում տեղադրված զուգարանների վրա բացակայում են սեռային տարբերանշանները, ինչը նշանակում է, որ անկախ սեռից քաղաքացին կարող է իր բնական կարիքները հոգալ այնտեղ:
16:46 • 25.06.12Սիրիայում հայազգի չորրորդ զինծառայողն է սպանվելՍոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն զոհվողը Րաֆֆի Իբրահիմ Կադմուսն էր, ծնունդով Թալ Ապիատից: Նա զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում ընթացող բախումների ընթացքում:
