Իրադարձային
-ից
-ը
13:23 • 09.06.12Տան բակում ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղած երիտասարդի հեռախոսում եղել են սիրած աղջկան ուղղված հաղորդագրություններՀարևանները պատմել են նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի մոտ երբևիցե հոգեկան շեղումներ, կամ ծանր հոգեկան վիճակներ չեն նկատվել, և այս ողբերգական միջադեպը հարուցել է նրանց բոլորի զարմանքը:
13:03 • 09.06.12Հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են և նա, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել. ԼՂՀ ՊԲԼՂՀ ՊԲ տեղեկագրում նշվում է նաև, որ շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր:
12:59 • 09.06.12ՄԱԿ-ի զեկույցի համաձայն Հայաստանում իրավականորեն սահմանված չէ «խոշտանգում» երևույթըՀայաստանի կառավարությունը պետք է իրավական միջոցներ ձեռնարկի՝ վերացնելու համար խոշտանգումը և այլ դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժները:
12:31 • 09.06.12Այսօր աշխարհը նշում է Ընկերների միջազգային օրըՈրոշ երկրներում այս օրն ընդունված է միմյանց տալ նվերներ, ծաղիկներ, բացիկներ: Բացի այդ, սոցիալական ցանցերում Ընկերների օրվա հայտնվելուց ի վեր, այն նշվում է նաև օնլայն ռեժիմով:
12:18 • 09.06.12Հայ գեներալներն ու արցախյան հերոսամարտի մասնակիցները պատրաստակամ են սահմանում փոխարինել զինվորներին.Կոմանդոս«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություններով, երեկ երեկոյան Արմավիրի մարզում օպերատիվ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հարյուրից ավելի հայտնի անձինք` բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ
12:08 • 09.06.12Իսրայելը մտադիր է համալսարան ստեղծել Արևմտյան ափինՆախագծի քննադատները կարծում են, որ համալսարանի ստեղծումն էլ ավելի մեծ լարվածություն կառաջացնի այս հատվածում և կառաջացնի պաղեստինցիների զայրույթը:
12:02 • 09.06.12Իտալիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻտալիայի հյուսիսում ստորգետնյա ցնցումները չեն դադարում արդեն երրորդ շաբաթը: 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հունիսի 6-ին, որի հիպոկենտրոնը գտնվել է Ռավեննա քաղաքից քիչ հեռու` Ադրիատիկ ծովում:
11:59 • 09.06.12ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել ենՆախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն:
11:58 • 09.06.12Դարաայում հրետակոծության հետևանքով 17 խաղաղ բնակիչ է զոհվելՏեղեկություններ կան այն մասին, որ երեկ Սիրիայում ընդհանուր առմամբ 44 քաղաքացիական անձ է սպանվել, որոնց կեսը Հոմսում, Դամասկոսում և քաղաքի առվարձաններում:
11:48 • 09.06.12Պյատիգորսկի Սբ Սարգիս եկեղեցու բակում կկանգնեցվի Շահումյանի շրջանի ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցին նվիրված խաչքարԽաչքարի բացման արարողությանը կմասնակցեն հայկական համայնքի ներկայացուցիչները, պատվավոր հյուրեր Մոսկվայից, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը:
11:46 • 09.06.12Սիրելի կնոջ ձայնը արթնացրել է 10 ամիս կոմայի մեջ եղած բրիտանացունԹեյլորի հուսալքված հարազատները նրա բուժման համար ավելի քան 100 հազ ֆունտ ստեռլինգ են ծախսել։ Մի քանի բարդ վիրահատությունից հետո կրկին նրա վիճակն անորոշ է մնացել։
11:25 • 09.06.12ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների վարկանիշերը կարող են իջեցվելMoody's-ի հաղորդագրության համաձայն` Հունաստանի` եվրոգոտին լքելը բացասական ազդեցություն կունենա շատ երկրների` այդ թվում` Կիպրոսի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Իտալիայի ու Իսպանիայի վարկանիշերի վրա:
11:20 • 09.06.12Էշթոնը մտահոգ է հայ-ադրբեջանական վերջին սրացմամբ. ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցչի հայտարարությունըԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առիթով և հանդես է եկել կոչով:
10:59 • 09.06.12Ֆրանսիայում հայերից և վրացիներից բաղկացած բանդա է ձերբակալվելՀանցագործները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մոտ 300 գողություն են կատարել: Գողացված իրերի մի մասը` թանկարժեք իրեր և ժամացույցներ, իրավապահները առգրավել են և վերադարձնելու են տերերին:
10:51 • 09.06.12Ռոբերտ Դե Նիրոյի բնակարանում հրդեհ է բռնկվելՀրդեհն այնքան ուժեղ է եղել, որ ընդգրկել է ոչ միայն 5-րդ, այլև 4-րդ ու 6-րդ հարկերը: Հրշեջներին հաջողվել է այն մարել մեկ ժամվա ընթացքում:
