Իրադարձային
-ից
-ը
13:43 • 07.06.12Դուք ապատեղեկացված եք Ձեր ենթակաների կողմից. բաց նամակ քաղաքապետին«Մենք լիահույս էինք, որ մեր մայրաքաղաքի այս հայտվածը ևս կարժանանա այնպիսի հոգածության, ինչպես Ավանը՝ Ձեր թաղապետ եղած ժամանակ: Մենք դեռևս հույսներս չենք կորցրել»,-ասված է բաց նամակում:
13:37 • 07.06.12Արտաշատի զբոսայգում 10-ամյա երեխան օդամղիչ հրացանով անզգուշությամբ կրակել է 51-ամյա կնոջըԵրեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 51-ամյա Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք:
13:36 • 07.06.12Ռուսաստանն աջակցում է խաղաղ ատոմ ունենալու Իրանի իրավունքին. Պուտին«Մենք շատ հետևողական ենք զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցում: Սակայ գիտենք նաև Ձեր դիրքորոշումը, այն է` Իրանը չի աշխատում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը:
13:28 • 07.06.12Վիճաբանություն Կիև-Երևան չվերթի ինքնաթիռումՂազախստանի Հանրապետության քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհի Կիև-Երևան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետև իր որդու հետ:
12:54 • 07.06.12Հետիոտների համար նախատեսված անցումների գծերը ներկվելու են դեղին գույնովԴեղին գույնն ավելի ընկալելի է թե´ հետիոտնի, թե´ վարորդի համար: Այն ունի ճառագայթային ազդեցության ու անդրադարձման բարձր որակներ և մութ ժամերին ավելի տեսանելի է:
12:54 • 07.06.12Իսրայելցի գեներալը հրաժարվել է գերմանական մեքենայից` Հոլոքոստի պատճառովՄեքենան նրան տրվել է նոր զինվորական կոչում ստանալու առթիվ: Իմանալով, որ ավտոմեքենան գերմանական արտադրության է, բարձրաստիճան զինվորականը խնդրել է այն փոխարինել Chevrolet Malibu-ով:
12:23 • 07.06.12Ցունամիի հարվածից ճապոնական 165-տոննայանոց նավամատույցը հասել է ԱՄՆ-ի ափերինՆախորդ տարվա ցունամիի հարվածից Միսավա նավահանգիստը զրկվել է 4 շարժական նավամատույցներից, որոնցից երկուսը մինչ այսօր հայտնաբերված չեն:
12:10 • 07.06.12Մոսկվայում ձերբակալված դրամանենգների խմբում հայեր են եղելՌուսական աղբյուրները ավազակախումբը «էթնիկ միջշրջանային» են անվանում՝ նկատի ունենալով, որ դրա կազմում են Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի և Դաղստանի ներկայացուցիչներ:
12:03 • 07.06.12Երևանում մեկնարկեց ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովըՀամաժողովի նպատակն է ԱՊՀ և միջազգային իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ համատեղ գործարար հնարավորությունների և երկարատև համագործակցության հիմքերի ստեղծման համար:
11:41 • 07.06.12Բըրբենքում հետաքննում են ամերիկահայ բանվորի մահվան դեպքը58-ամյա բանվոր Բուդաղյանը մահացել էր «մեխանիկական շնչահեղձությունից», երբ նախորդ շաբաթ պատահաբար հայտնվել էր մանրախիճ տեղափոխող բեռնատարի հետնամասի դռների արանքում:
11:34 • 07.06.12Ստեղծվել է աշխարհի ամենաթանկարժեք նարդին (լուսանկարներ)Նոր նարդու արժեքը 387890 դոլար է: Դրա պատյանը պատրաստված է ալիգատորի կաշվից, որը զարդարված է ադամանդե քարերով և ոսկյա զարդերով:
11:29 • 07.06.12Ճապոնացիները ռադիոակտիվ ճառագայթների թափանցումը կանխող թուղթ են ստեղծելՆոր թուղթը վոլֆրամի մեծ քանակություն է պարունակում, որի շնորհիվ այն շատ ավելի դիմացկուն է և պաշտպանում է տարատեսակ ճառագայթներից: Բացի այդ, թուղթը շատ թեթև է և չի ազդում մարդու առողջության վրա:
11:11 • 07.06.12Դավութօղլուն կրկին խոսում է Երևանի հետ հարաբերությունների բարելավման նախապայմանների մասինԴավութօղլուն հայտարարել է,թե իրենց նպատակը Կովկասում խաղաղության հաստատումն է, և եթե Հայաստանը հարգի այդ խաղաղությունը և կատարի Ադրբեջանի պահանջները, Թուրքիան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ:
11:02 • 07.06.12Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցվեց ՂրղըզստանինԹուրքիան գագաթնաժողովի արդյունքներով ստացել է այդ կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, իսկ Աֆղանստանը՝ դիտորդի կարգավիճակ:
11:02 • 07.06.12Ոստիկանությունը բացահայտել է երիտասարդ տղայի` Ավանում կատարված սպանությունը. պատճառը «ուղևոր փախցնե՞լն էր (ֆոտո, վիդեո)Գ. Շամշյանը հայտնում է, որ և սպանվածը և սպանություն կատարողը 2-ն էլ երթուղայինի վարորդներ են և պատճառը եղել է այն, որ իբրև թե մեկը մյուսից «ուղևոր է փախցնում»:
