Իրադարձային
-ից
-ը
19:16 • 07.06.12ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Տավուշի մարզում«Մանրամասներ այս պահին չենք կարող ասել, մենք նախարարի վերադարձից հետո կտարածենք հայտարարություն»,-ասաց ՀՀ ՊՆ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
19:11 • 07.06.12Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկըԱղքատության ինդեքսը հիմնված է երկրներում գործազրկության մակարդակի ու գնաճի տեմպերի գնահատականների վրա: Ընդհանուր ցուցանիշը նշված երկու ցուցանիշների համագումարն է:
18:57 • 07.06.12«Եվրո 2012»-ի նախաշեմին Կիևում չեն դադարում հեղեղները (տեսանյութ)Հեղեղը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը, քաղաքի իշխանությունները հարկադրված են եղել նույնիսկ փակել մետրոյի մի քանի կայարաններ:
18:48 • 07.06.12Հայ-թուրքական հարաբերությունները կարևոր են ԱՄՆ-ի համար. Ստեփան ՍաֆարյանԿա՛մ մեր հարևանը չի լսում ԱՄՆ-ին, կա՛մ ԱՄՆ-ի համար այնքան էլ էական չէ այդ խնդիրը, քանի որ անգամ Քլինթոնի ներկայությունը չզսպեց ադրբեջանական ոտնձգությունները, ասաց Ստյոպա Սաֆարյանը:
18:45 • 07.06.12Անտառային հրդեհների դեպքերն աճել են վերջին չորս տարիների ընթացքումԵթե նախկինում հրդեհները հիմնականում տեղի էին ունենում հանրապետության հարավային շրջաններում, ապա այժմ և՛ արևելքում, և՛ արևմուտքում կարող ենք ականատես լինել հրդեհների:
18:26 • 07.06.12Դանիայում ընդունվել է եկեղեցում միասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքՕրենքը գործածության մեջ կդրվի հունիսի 15-ից և Դանիային կկանգնեցնի նույն շարքում Իսլանդիայի և Շվեդիայի հետ, որտեղ ևս եկեղեցիներում թույլատրվում է միասեռականների ամուսնական արարողությունների անցակցումը:
18:15 • 07.06.12Տոկիոյի Սոկա համալսարանի դոկտորի աստիճան ստացած Սերժ Սարգսյանը ճապոնացի գործարարներին հրավիրել է ներդրումների (լուսանկարներ)Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
18:11 • 07.06.12Էստոնիայի նախագահը Twitter-ով վիրավորել է Նոբելյան մրցանակակրինԷստոնիայի նախագահը վիրավորել է ամերիկացի Նոբելյան մրցանակակրին այն բանից հետո, երբ Քրուգմանը հարցականի տակ է դրել այդ բալթյան երկրի տնտեսական ապաքինումը խոր ճգնաժամից հետո:
18:06 • 07.06.12Հնդկաստանի կառավարությանը քննադատել են իր զուգարանի թանկարժեք վերանորոգման համարԿառույցից բացատրություն են պահանջում հասարակությունը, լրատվամիջոցները և որոշ օրենսդիրներ: Հանձնաժողովը փորձել է մեղմել դրությունը՝ ասելով, որ զուգարանից կարող է օգտվել միանգամից 30 մարդ:
18:02 • 07.06.12Շվեդիան այլ երկրներից աղբ կգնիԵրկրի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը դժգոհ է նման գաղափարից: Գործակալությունից հայտնել են, որ իրենց կոչն ուղղված էր աղբի խնդրի լուծմանը, և ոչ դրա ընդլայնմանը:
17:52 • 07.06.12Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտումԱրթուր Բաղդասարյանն անհրաժեշտ է համարել, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիարժեքորեն ներգրավվեն Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության համակարգի կազմավորման գործընթացում:
17:40 • 07.06.12Ընտրություններից հետո երկնիշ գնաճ են արձանագրել… կանացի շրջազգեստը, բողկն ու կանաչ լոբինՄայիս ամսին Հայաստանյան 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով 148–ի գները ապրիլ ամսվա համեմատ մնացել են ամփոփոխ, 203-ի դեպքում արձանագրվել է գնաճ, իսկ մնացածների դեպքում առկա է գնանկում:
17:39 • 07.06.12Ղազախստանցի շրջանավարտի մոտ հայտնաբերվել է 11 մետրանոց ծածկաթերթիկԹերթիկի վրա գրված են եղել միասնական քննություններում ընդգրկված առարկաների հարցերից մոտ 25.000-ի պատասխանները: Աշակերտը նման երկար ծածկագիրը ստացել է թղթիկների սոսնձման շնորհիվ:
17:27 • 07.06.12Ամերիկուհին սպանել է ընկերոջն իր iPhone-ը կոտրելու համարՏղայի մտերիմների խոսքերով` զույգը մեկ տարուց ավելի հանդիպել է, սակայն նրանց հարբերությունները բավական բարդ և անհարթ են եղել: Դիասը հաճախակի նսեմացրել և ծեծել է ընկերոջը:
16:50 • 07.06.12Ո՞վ է ուզում դառնալ մահապարտ. Ալ Կաիդան համապատասխան դասընթաց է առաջարկումԳովազդներում մասնավորպես նշվում է, որ մահապարտների ուսուցումը կկատարվի հատուկ` Իսլամի և մուսուլմանների դեմ պայքարող երկրներում` ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում ահաբեկչություններ իրականացնելու համար:
