Իրադարձային
-ից
-ը
09:28 • 08.06.12Հազարավոր իրանցիներ բարձրացել են տանիքներ` Լուսնի վրա Pepsi-ի խորհրդանիշը տեսնելու հույսովԻրանական IRNA գործակալությունը նույնիսկ հարցազրույց է վերցրել գովազդային մասնագետներից, ովքեր լրջորեն խորհել են գաղափարի շուրջ` ասելով, որ ստեղծվել են սպառողներին գրավելու նոր ու չլսված միջոցներ:
09:12 • 08.06.12Ստամբուլում պայթյուն է որոտացելՍտամբուլում երեկ երեկոյան պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնել է թուրքական «Սաբահ»-ը, պայթել է քաղաքի սրճարաններից մեկի մոտ կայանված ավտոմեքենային ամրացված ռումբը:
08:57 • 08.06.12Սիրիայի խնդիրը մի քանի լուծում ունի. Բան Կի Մուն«Այժմ քննարկվում է կոնտակտային խմբերի ստեղծման հարցը, որում կընդգրկվեին այն երկրները, որոնք ունակ են ազդել կողմերից յուրաքանչյուրի` և’ կառավարության, և’ ընդդիմության վրա»,- ասել է Անանը:
08:51 • 08.06.12Դոմինիկյան հանրապետությունում գնացքը բախվել է զբոսաշրջիկների ավտոբուսին. 3 զոհՄիջադեպը տեղի է ունեցել նախօրեին երկրի արևելյան մասում՝ Սան Դոմինգո մայրաքաղաքից 160 կմ հեռավորության վրա: Ավտոբուսում 30 ֆրանսիացի զբոսաշրջիկ և 2 տեղացի է եղել, գնացքը բեռներ է տեղափոխել:
04:06 • 08.06.12Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ Սիրիայի հակամարտության հարցում«Ներկայում Սիրիան ավելի շատ հիշեցնում է 90-ականների Բոսնիան, քան նախորդ տարվա Լիբիան: Անանի ծրագիրը դեռևս արդյունք չի տվել, սակայն դեռ վաղ է այն մեռած համարել. հույսը դեռ չի կորել», - ասել է Հեյգը:
03:16 • 08.06.12Սոչիի ակումբում բռնկված հրդեհի պատճառով փոխվել է «Կինոտավր»-ի ծրագիրըՀրդեհը բռնկվել է հինգշաբթի երեկոյան՝ Սոչիի «Жемчужина» լողափում, որտեղ անցկացվում էր 23-րդ բաց կինոփառատոնը: Այդ ակումբում պետք է անցկացվեր «Կինոտավրի» հիմնական միջոցառումներից մեկը:
02:22 • 08.06.12Ծանր իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում. 12 ժամ սոված մնացած մարդիկ պետք է ևս 1 օր սպասենՈւղևորները ֆոտոլրագրողին բողոքում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ հաց չեն կերել, քանի որ չէին էլ ենթադրում, որ սահմանին կարող է այսքան երկար մնան և այլևս կանխիկ գումար չունեն:
01:31 • 08.06.12Արտասովոր ուղղագիծ լույս՝ Երևանի երկնքում. առայժմ շրջանառվում է 3 բացատրություն (տեսանյութ)Երեկոյան՝ ժամը 21.40-ի սահմաններում, Երևանի երկնքում լույս է երևացել, որը մի քանի րոպե ուղղագիծ ընթացք է ունեցել, ապա պտտվել է և ի վերջո կորել է: Գ.Շամշյանին հաջողվել է տեսանկարել անոմալ երևույթը:
00:05 • 08.06.12Ռուսաստանը բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել (լուսանկարներ, տեսանյութ)«Փորձարկման նպատակը երկարաձգված շահագործման ժամանակ այդ դասի հրթիռների հիմնական թռիչքա-տեխնիկական բնութագրերի կայունության հաստատումն է», - ասել է Կովալը:
23:59 • 07.06.12Mercedes-ը ներկայացրել է նոր՝ հզորացված և կատարելագործված SLS AMG GT-ն (տեսանյութ)SLS AMG GT-ն շարժման մեջ է դրվում 6,2-լ. ծավալով V8-ը, որը նախկին 563-ի փոխարեն, այս տարբերակում` 583 ձիաուժ հզորություն է ապահովում: Իսկ 0-100 կմ/ժ-ի համար 3,6 վայրկյան է պահանջվում:
23:55 • 07.06.12Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ համասեռական է տուգանվել՝ Ռանևսկայային ցիտելու համարՀամասեռական-ակտիվիստի պաստառի վրա գրված է եղել հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայի աֆորիզմը. «Համասեռականությունը այլասերություն չէ: Այլասերություն է հոկեյը՝ խոտի վրա և բալետը՝ սառույցի վրա:
23:50 • 07.06.12Օտարերկրյա զբոսաշրջիկներով ուղղաթիռն անհետացել է Պերուի ջունգլիներումՊերուական ԶԼՄ-ների տեղեկություններով, անհետացած ուղղաթիռի ուղևորները Հարավային Կորեայից և Ավստրալիայից ժամանած զբոսաշրջիկներ են:
23:39 • 07.06.12ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը«Մտավախությունները, որոնք բարձրաձայնել է գլխավոր քարտուղարը, զուրկ են որևէ հիմնավորումից: Դրանք թելադրված են որոշ երկրների կողմից «Արևելքի վտանգը» վերակենդանացնելու փորձերով», - նշել է Լուկաշևիչը:
23:22 • 07.06.12Իվանիշվիլիի կուսակիցներին ձերբակալել են ընտրակաշառքի պատճառով«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում ներկայացվել է, թե ինչպես են ընդդիմադիրները տեղի բնակչությանը թերթիկներ բաժանում, որոնց վրա առաջարկվում է «գրել իրենց երազանքը»:
20:23 • 07.06.12Դե ասե՛ք, ես ի՞նչ անեմ, ծնող եմ. ինքնահրկիզման փորձ՝ նախագահական նստավայրի դիմաց (տեսանյութ)«Բոլորդ էլ էրեխեք ունեք: Ես ինչ քայլի գնացել եմ էս էրեխու համար եմ գնացել: Ավել եմ ծառայել, որ էսօր էդ գումարը ստանամ, էրեխուս բուժեմ, ոչ թե իմ փողը ուրիշները ուտեն»,- ասել է Մխիթար անունով քաղաքացին:
