Ճապոնացիները ռադիոակտիվ ճառագայթների թափանցումը կանխող թուղթ են ստեղծել

11:29 • 07.06.12

Ճապոնական «Տոպան» ընկերությունը, որը տպագրության ոլորտի սարքավորումների արտադրանքով երկրում երկրորդ տեղն է զբաղեցնում, ստեղծել է թղթի նոր տեսակ, որը կանխում է ռադիոակտիվ ճառագայթների թափանցումը, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նոր թուղթը վոլֆրամի մեծ քանակություն է պարունակում, որի շնորհիվ այն շատ ավելի դիմացկուն է և պաշտպանում է տարատեսակ ճառագայթներից: Բացի այդ, թուղթը շատ թեթև է և չի ազդում մարդու առողջության վրա:

 

«Տոպան»-ի արտադրանքը նոր հեռանկարներ է ստեղծում նաև պաշտպանված հագուստ ստեղծելու համար: Մասնավորապես խոսքը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում աշխատող մասնագետների մասին է, որանք այս տեխնոլոգիայի շնորհիվ ռադիոակտիվ ճառագայթներից պաշտպանված հագուստ կունենան:

 

Նշվում է, որ թղթի 1քմ-ի 348-ից 410 դոլար կարժենա:

Ճապոնացիները ռադիոակտիվ ճառագայթների թափանցումը կանխող թուղթ են ստեղծել