Իրադարձային
-ից
-ը
09:48 • 29.05.12Արմավիր–Էջմիածին ճանապարհին «Նիսսան»–ը բախվել է ծառին. 2 տուժածԸստ Ոստիկանության հաղորդագրության՝ բախման հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
09:37 • 29.05.12Մոսկվայում հայազգի լրագրող է դանակահարվելԱնհայտ անձը զանգահարել է Ասլանյանին և խնդրել նրան դուրս գալ բակ` զրուցելու, սակայն բակում նա ոչ ոքի չի հայտնաբերել: Իսկ վերադառնալիս` տան մուտքի մոտ, անհայտ անձը նրան հասցրել է դանակի մի քանի հարված:
09:31 • 29.05.12Ամերիկացի դեսանտայինները Հյուսիսային Կորեա են գործուղվելԴեսանտայինները գործուղման են ուղարկվել սարքավորումների ու սպառազինության նվազագույն պաշարով` հայտնաբերումից խուսափելու և գործողությունն արագ իրականացնելու համար:
05:46 • 29.05.12Կահիրեում ցուցարարները հրդեհել են Եգիպտոսի նախագահի թեկնածու Ահմեդ Շաֆիկի նախընտրական շտաբըԿահիրեում ցուցարարները հրդեհել են երկրի նախագահի թեկնածու և Հոսնի Մուբարաքի ժամանակ վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկի նախընտրական շտաբը:
04:49 • 29.05.12ԱՄՆ դեսպանը ՌԴ-ում նշում է, որ սովորում է ավելի դիվանագիտորեն խոսելՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը արձագանքել է ՌԴ արտգործնախարարության «անարհեստավարժության» և «դիվանագիտական կանոնակարգի սահմաններից դուրս գալու» մեղադրանքներին:
04:31 • 29.05.12Չինաստանը 300 Thunder կործանիչ է վաճառքի նախապատրաստել, որոնց գնորդների թվում է Ադրբեջանը (տեսանյութ և լուսանկարներ)JF-17 կործանիչների վրա տեղադրվում է ռուսական РД-93 շարժիչները, որոնք РД-33 շարժիչի հիման վրա ստեղծվել է հատուկ Thunder-ի համար: Մեկ JF-17-ի արժեքը` կախված մոդիֆիկացիայից, 15-25 մլն դոլար է կազմում:
04:15 • 29.05.12Համակարգչային վիրուս է բացահայտվել, որը Մերձավոր Արևելքում 5 տարի տվյալներ է գողացելԸստ փորձագետի, համակարգչային «որթը» գրոհել է մասնավոր, կոմերցիոն և կառավարական համակարգերը: Գրոհի ենթարկված երկրների շարքում են Իրանը, Իսրայելը, Սուդանը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:
02:52 • 29.05.12Ճապոնիայի մայրաքաղաքի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումները զգացվել են երկրի 8 պրեֆեկտուրաներում, սակայն առավել ուժեղ են եղել Տոկիայի կենտրոնական շրջաններում և Կանագավա պրեֆեկտուրայում:
02:14 • 29.05.12Կատարի մայրաքաղաքի շքեղ հիպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրդեհից 20 մարդ է զոհվելՀրդեհը բռնկվել է Կատարի մայրաքաղաք Դոհայի ամենաճոխ առևտրի կենտրոններից մեկում` քաղաքի արևմուտքում գտնվող «Վիլլաջիո» մոլում: Զոհերի մեծ մասը երեխաներ են` 14 հոգի, 4 ուսուցչուհի, ինչպես նաև 2 հրշեջ:
01:26 • 29.05.12Չինաստանում հավը պոչով ձու է ածել (լուսանկարներ)Գիտնականները չեն կարողանում ասել, թե ինչու է հավը ածել նման տարօրինակ ձու: Ոմանք ենթադրում են, որ պատճառը կարող է լինել սթրեսը:
23:33 • 28.05.12Հիվանդանոցում մահացել է Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից մոտոցիկլետի ուղևորուհին (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես ավելի վաղ Tert.am–ին դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում տեղում մահացել էր մոտոցիկլետի վարորդը, իսկ նրա ուղևորուհին և ևս 2 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։
23:06 • 28.05.12Երևան–Արմավիր ճանապարհին «Նիսանը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, որն արմատախիլ է եղել (լուսանկարներ, տեսանյութ)Վթարի արդյունքում Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ 51-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը և Երևանի Հարավ–արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 4-ամյա Արեգ Սողոյանը դիմել են հիվանդանոց։
21:44 • 28.05.12Ռոստովում 10-ամյա աղջիկը մահացու վրաերթի է ենթարկել իր 2-ամյա քրոջըՏեղի բնակիչներից մեկը որոշել է իր 10-ամյա թոռնուհուն մեքենա վարել սովորեցնել: Տղամարդը երեխային նստեցրել է «ՎԱԶ 21103»-ը և բացատրել, թե ինչպես պետք է ավտոտնակից հետընթացով դուրս գալ:
20:33 • 28.05.12Պրահայում տեղի է ունեցել Մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված միջոցառումՀայաստանի դեսպանն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը:
20:24 • 28.05.12Ոստիկանության մայորը՝ օրինախախտ (լուսանկարներ)Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը Երևան–Արմավիր ավտոճանապարհին ֆիքսել է, թե ինչպես էր ոստիկանության մայորը ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրայից բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը։
