Իրադարձային
-ից
-ը
23:59 • 22.05.12Մահացել է հեռակառավարման վահանակի գյուտարարըՓոլլին մշակել էր հեռակառավարման վահանակը 1955թ-ին և անվանել այն Flash-Matic: 1997թ-ին իր գյուտի համար ինժեներն արժանացել էր «Էմմի» մրցանակի:
23:58 • 22.05.12Ռուսաստանում մարտական հերթապահության է անցնում Իրկուտսկի «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ն«Վորոնեժ» տիպի կայանների գործողության շառավիղը 6 հազար կմ է: ՌՏԿ-ն կարող է հայտնաբերել բալիստիկ, տիեզերական և աէրոդինամիկ թիրախներ, դրանք ուղեկցել, դասակարգել և դրանց մասին տեղեկություններ հաղորդել:
23:54 • 22.05.12Դիդյե Դրոգբայի «Չելսին» լքելու մասին պաշտոնապես հայտարարվեց«Անկասկած,Դիդյեն հանդիսանում է «Չելսիի» լեգենդը և միշտ կլինի մեր ընտանիքի մի մասնիկը:Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո նա հեռանում է գլուխը բարձր»,-հայտարարել է «Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը:
22:57 • 22.05.12ԱՄՆ-ում ուսուցչուհուն աշխատանքից հեռացրել են Օբամային քննադատելն արգելելու համար (տեսանյութ)Աշակերտը հայտարարել է, որ երկու թեկնածուներն էլ ընդամենը մարդ են, սակայն ուսուցչուհին չի համաձայնել և նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին քննադատելու համար մարդկանց ձերբակալում էին:
21:30 • 22.05.12Բաղդադը պատվել է դեղին մշուշով (լուսանկարներ)Այսօր փոշու թանձր շերտը ծածկել է Բաղդադը: Ավազահողմը կաթվածահար է արել Բաղդադի երթևեկությունը, ինչի արդյունքում իշխանությունները ստիպված են եղել փակել օդանավակայանը:
21:05 • 22.05.12Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները (գրաֆիկներ). 14.05-20.05«Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները՝ 10 հեռուստաալիքների համար։
21:02 • 22.05.12Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները. 14.05-20.05 (աղյուսակներ)«Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները՝ 50 հեռուստահաղորդումների համար։
20:30 • 22.05.12Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներինՀանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
18:50 • 22.05.12Քննարկվել է ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի հարցըՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
18:44 • 22.05.12Վերջին զանգի օրն Ազատության հրապարակում կանցկացվի տոնական համերգ, կլինի հրավառությունԴպրոցների տնօրեններին հանձնարարվել է անձամբ մասնակցել համաքաղաքային միջոցառմանը և հետևել, որպեսզի նախատեսված արարողակարգից հնարավոր շեղումները բացառվեն:
18:31 • 22.05.12Մավրիտանիայում կանանց արգելվել է նախագահ դառնալ«Կանայք զվարճանքի համար կարող են մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն բուն պաշտոնը զբաղեցնելու իրավունք չունեն»,- նշել է նախագահի խորհրդականներից մեկը:
18:31 • 22.05.12ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելով Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկում Պուտինին. Քաղաքագետ«Մեսիջը ուղղված է Պուտինին՝ առ այն, որ Սարգսյանը կիսում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը արտաքին հիմնարար հարցերի վերաբերյալ»,-ասաց քաղաքագետը:
18:22 • 22.05.12Սոչիում բեռնատարը քանդել է նորակառույց կամուրջըԲեռնատարի վրա է թափվել 60 տոննա բետոնե սալիկ, ինչի հետևանքով մեքենայում գտնվող մարդիկ տեղում մահացել են: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
18:14 • 22.05.12Առաջին անգամ բրիտանական մարտական նավի հրամանատարը կին է դարձել«Նավատորմում շատ են եղել կին ծառայողներ, սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել նման կարիերա անել: Սա զգալի առաջընթաց է»,- Guardian-ը մեջբերել է թագավորության ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը:
18:06 • 22.05.12ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի տանիքի հրդեհն արդեն մարվել է. պատճառների մասին վարկածներ չկան (տեսանյութեր, լուսանկարներ)Մելիք–Ադամյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի հանրապետական կուսակցության» կենտրոնական գրասենյակի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։
