Իրադարձային
-ից
-ը
14:47 • 14.05.12ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհանգստացած են շփման գծում աճող լարվածությամբ. ԲրադտկեՀամանախագահն ադրբեջանցի լրագրողներին պատմել է, որ Երևանում կողմերը մանրամասն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլին ու ապագա քայլերին վերաբերող հարցեր:
14:46 • 14.05.12Աֆղանական շուկայում պայթյուն է որոտացել. կան զոհերՆշվում է, որ զոհվածների թվում հարևան նահանգի քաղաքական գործիչներ կան: Նախնական տվյալներով` 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
14:32 • 14.05.12Նաև Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունըՀարցին, թե, եթե որոշվի, որ Կոնգրեսից հեռանում է նաև ՀԼԿ-ը, ապա չի՞ արձանագրվի , որ սկսվել է Կոնգրեսի փլուզման սկիզբը կամ ընթացքը, Հովհաննես Հովհաննիսյանը կոչ արեց սպասել կայացվելիք որոշմանը։
14:13 • 14.05.12Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ 2-օրյա հանդիպում է սկսվելՄիջուկային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի տեղակալը Վիեննայում հանդիպել է իրանցի դիվանագետներին և տեղեկատվական մատչելիություն պահանջել նրանցից միջուկային խնդրի առնչությամբ:
14:09 • 14.05.12Ընտրակաշառքներին՝ լրատվամիջոցներից ամենաշատն անդրադարձել է Tert.am-ը՝ 135 անգամ. փորձագետ«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Facebook-ում տեղադրված նյութերը, որոնք վերաբերում են ընտրություններին, հիմնականում վերաբերում են ընտրակեղծիքներին»,– ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի փորձագե
13:59 • 14.05.12Տնտեսական խնդիրները «քանդում» են իտալական հասարակությունը. վարչապետ«Այժմ մեր երկիրը ծայրահեղ լարված իրավիճակում է:Լարվածությունն անխուսափելիորեն կաճի նաև ապագայում: Աճող գործազրկությունը յուղ կլցնի կրակի վրա, ու ազգի միասնականությունը կսկսի քանդվել»,- ասել է նա:
13:55 • 14.05.12Բաքվում ուժով ցրել են ընդդիմության ցույցը. կան ձերբակալվածներ«Հանրային պալատի» ղեկավարները հայտարարել են, որ եթե ընդդիմության 13 ակտիվիստները ազատ չարձակվեն, ապա ընդդիմությունը բողոքի ակցիաները կանցկացնի նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի օրերին:
13:18 • 14.05.12«Ռեգնում»–ի սեփականատերը փոխվել է, բայց նա Հայաստանից չէ. գործակալության խմբագիր«Այո, ես հաստատում եմ, որ «Ռեգնում»–ի սեփականատերը փոխվել է, բայց նա Հայաստանից չէ, և դժվար թե նա հայկական հասարակությանը ծանոթ լինի»,– Tert.am–ին ասաց Ռուբեն Գրդզելյանը։
13:03 • 14.05.12ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի համակարգողը լքում է ՀԱԿ–ը«Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ»,–մասնավորապես ասել է Աշոտ Զաքարյանը:
13:00 • 14.05.12«ՅՈՒԿՕՍ»-ի վախճանված իրավաբան Վասիլի Ալեքսանյանի ունեցվածքի կալանքը հանվել է«Քրեական գործ չկա, քաղաքացիական վեճեր չկան, սա ակնհայտ օրենքի խախտում էր, այս իրավիճակը պահանջում էր անհապաղ լուծում»,- դատարանում ասել է իրավաբանի ընտանիքի փաստաբան Գևորգ Դանգյանը:
12:50 • 14.05.12Գայլերը կուշտ մնացին, ոչխարները՝ կենդանի. Արշակ Սադոյանն ընտրությունների մասին (տեսանյութ)Սադոյանը նկատեց, թե իշխանությունները կատարել են ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք, որպեսզի շատ լուրջ խախտումներ չգրանցվեն:
12:31 • 14.05.12Երևան կժամանի Կորեայի խորհրդարանական պատվիրակությունըՊատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
12:27 • 14.05.12Ծիծեռնակաբերդում համերգով հանդես կգա շվեդական լարային անսամբլը«Մեզ համար շատ կարևոր է Ծիծեռնակաբերդում լինելը, մենք մեծ ոգևորությամբ ենք դրան սպասում»,- ասում է շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրը:
12:16 • 14.05.12Խանտի Մանսիյսկում հայերը փորձել են նավթ գողանալ նավթատարիցՔննության վարկածով` մայիսի 10-ին, «Տատրա» հանգստյան գոտու մոտակայքում հայերը «Սամոտլորնեֆտեգազ» ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել:
12:03 • 14.05.12Թբիլիսիում փլուզվել է Սուրբ նշանի գմբեթը և Օրթաճալայի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատըՍտեփանյանը հավաստեց նաև, որ Վրաստանի մայրաքաղաքում շաբաթ գիշերը լույս կիրակի տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված հինգ անձանց և անհետ կորածների թվում չկան հայեր:
