Իրադարձային
-ից
-ը
21:05 • 12.05.12Պուտինն ու Ահմադինեժադը քննարկել են հետագա ծրագրերըԻրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, ապա երկու առաջնորդները քննարկել են հետագա շփումները:
20:59 • 12.05.12Հրապարակվել է Երկրի 121 մլն մեգապիկսելանոց լուսանկարը (ֆոտոշարք, տեսանյութ)ՆԱՍԱ-ն և շատ գործակալություններ ամբողջական լուսանկարներ են ստանում մոլորակի հատվածաբար արված լուսանկարները միմյանց կցելով:
20:40 • 12.05.12Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» կնշվի ԵրևանումՄայիսի 20-ին, Երևանի Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ ելույթ կունենան գրողներ, աշուղներ ու այլ արվեստագետներ, իսկ միջոցառումը կավարտվի Սայաթ-Նովա աշուղական երգի-պարի անսամբլի համերգային ծրագրով:
20:08 • 12.05.12ԵՊՀ-ի Թուրքագիտության ամբիոնը ադրբեջաներենի դասագիրք է տպագրելԵՊՀ-ի Թուրքագիտության ամբիոնը լույս է ընծայել Լիլիթ Մովսիսյանի հեղինակած «Ադրբեջաներենի դասագիրքը»: Սա ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքն է Հայաստանում:
19:29 • 12.05.12ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետՀանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար:
19:22 • 12.05.12Fuck Euro-2012. FEMEN-ի ակտիվիստուհին վնասել է Եվրո-2012-ի գավաթը (լուսանկարներ)FEMEN շարժման ակտիվիստուհի Յուլյա Կովպաչիկը Կիևի կենտրոնում ընթացող ցույցի ժամանակ շեղել է հսկիչների ուշադրությունն ու գետնին է գցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության գավաթը` վնասելով այն:
19:05 • 12.05.12Երևանում նշվեց Եվրոպայի օրըՄիջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել եվրոպական երկրների դեսպանների հետ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնչությամբ հարցեր ուղղել նրանց:
18:53 • 12.05.12Հայաստան` Անատոլիայի սփյուռքը. թուրք լրագրող«Հայաստանից վերադառնում ենք դրական հիշողություններով: Կարծում եմ, որ երբ այդ հիշողություններն ավելանան, կթեթևանա նաև մեր վրա ծանրացած անտանելի ցավը…»,-եզրափակել է սյունակագիրը:
18:12 • 12.05.12Այսօր լրանում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման 18 տարին1994-ի փետրվարի 18-ին ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին համաձայնություն էր ձեռք էր բերվել և ՊԲ ստորաբաժանումները հրաման էին ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը:
17:30 • 12.05.12Կիևում փորձել են գողանալ Եվրո 2012-ի գավաթըԱյսօր երկու երիտասարդները նախ նկարվել են գավաթի հետ, ապա փորձել են պաստառի մեջ փաթաթել ու գողանալ այն, սակայն անվտանգության աշխատակիցները նկատել են և միջամտել:
17:00 • 12.05.12Սերժ Սարգսյանը նշանակել է Ճապոնիայում և Սլովակիայում ՀՀ դեսպաններինՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Տոկիո):
15:55 • 12.05.12ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինՀանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հետագա քայլերին վերաբերող հարցեր:
15:18 • 12.05.12Աղոթքի օրը հակասահմանադրական է ճանաչվել ԿոլորադոյումԱղոթքի օրը հակասահմանադրական ճանաչելու մասին հայցը 2008-ին դատարան էր ներկայացրել Freedom From Religion Foundation-ը, որը ցանկանում է հակասահմանադրական ճանաչել նաև Աղոթքի համազգային օրը:
15:10 • 12.05.12ՄԱԶԾ–ը և Էդուարդո Էռնեկյանը 230.000–ի դոլարի համաձայնագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտումԳործընկերության նպատակն է նպաստել միկրոշրջանի տնտեսական վերածննդին և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
15:07 • 12.05.12«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կստեղծվի «Պատանի հնագետ»-ի դպրոցՆախաձեռնության նպատակն է դպրոցական տարիքից բարձրացնել հնագիտական ժառանգության արժեքի նկատմամբ հանրային իրազեկման աստիճանը:
