Հրապարակվել է Երկրի 121 մլն մեգապիկսելանոց լուսանկարը (ֆոտոշարք, տեսանյութ)
Դեռ երբեք մեր գեղեցիկ երկնագույն մոլորակն այսքան պարզ տեսնված չի եղել. գրում է Daily Mail-ը Երկիր մոլորակի գերմեծ լուծման լուսնկարների հրապարակման առիթով:
Մոլորակը նկարահանվել է երկրի մակերևույթի 36 000 կմ բարձրությունից ռուսաստանյան «Էլեկտրո-Լ» օդերևութաբանական արբանյակի միջոցով: Եվ ի տարբերություն մեր մոլորակի մյուս լուսանկարների, սա մի ամբողջական կադր է` 121 մլն մեգապիքսել լուծմամբ: Լուսանկարում յուրաքանչյուր պիքսելը ներկայացնում է 1 կմ: Ինֆրակամիր ալիքների պատճառով բուսականություն ընգրկող տարածքները ոչ թե կանաչ են, ինչպես կարելի էր սպասել, այլ կարմիր:
ՆԱՍԱ-ն և շատ գործակալություններ ամբողջական լուսանկարներ են ստանում մոլորակի հատվածաբար արված լուսանկարները միմյանց կցելով:
Ռուսաստանյան օպերատորներն իրենց սարքին կարող են հեռվից հրահանգել ամեն 10 րոպեն մեկ լուսանկարել մոլորակը:










